Մեծ Հայք

Մեծ Հայք, հայտնի է նաև որպես Մեծ Հայքի թագավորությունՀայոց թագավորությունՀայկական կայսրություն (լատին․՝ Armenia Maior), հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով