Skip to content

Category Archives: հայրենագիտություն

Գյումրի տեսարժան վայրերը

ՎԱՐՊԵՏԱՑ ՓՈՂՈՑ

Գյումրիի բարձր արժեքը ներկայացնում են այն նշանավոր մարդիկ, ովքեր ծնվել և ստեղծագործել են այստեղ՝ Գյումրիում։ Բոլոր ժամանակների ամենահայտնի դերասան Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում: Այստեղ են  ծնվել նաև հայտնի գրողներ Ավետիք Իսահակյանն ու Հովհաննես Շիրազը: Հենց դա է պատճառը, որ Գյումրիում մի ամբողջ փողոց նվիրված է նրանց և կոչվում է Վարպետաց փողոց։ Ավելին, այս տարածքում էլ գտնվում են այդ նշանավոր մարդկանց տուն-թանգարանները։

Մենք առանձնացրել ենք բազմաթիվ թանգարաններից մի քանիսը, որոնք միանշանակ արժանի են այցելության։ Այս թանգարաններում պահպանված են հին ժամանակների այնպիսի նմուշներ, որոնք կստիպեն Ձեզ զգալ այդ ժամանակների շունչը։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հովհաննես Շիրազի տուն-թանգարանը հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։ Այն ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրվել է 1983 թվականի հուլիսին։ Սակայն բանաստեղծն այս տանը չի ապրել. նա մահացել է 1984 թվականի մարտին։ Շենքը 1886 թվականի կառույց է և եղել է մեծահարուստ վաճառականի տուն։ Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, այս տունը պիտի դառնար հուշատուն-թանգարան։

Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը։ Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն)։

Թանգարանն ունի 6 սենյակ։ Առաջինում ներկայացված է տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին։ Երկրորդ սենյակը կահավորված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք։ Մնացած 4 սենյակներում հեղինակի ստեղծագործական աշխատանքներն են, նկարներ և այլն։ Ներկայացված է նաև գրականության բնագավառում նոբելյան մրցանակ ստացած Ջոն Սթեյնբեքի նկարը, ով շնորհակալություն է հայտնում Շիրազին՝ Երևանում հյուրընկալ վերաբերմունքի համար։

ՍԵՒ ԲԵՐ

Սև բերդ / ամրոցը կառուցվել է 1834 թվականին։ Բերդի համար ստորգետնյա ճանապարհներ են կառուցված եղել, որոնք տանում էին դեպի Կարմիր բերդը և ներկայիս Մայր Հայաստանի հուշարձանը։ Սև բերդը ներառված է Գյումրիի պատմության և մշակույթի հուշարձանների շարքում։ Ի սկզբանե այն եղել է Ալեքսանդրապոլի պաշտպանական կառույց, ծառայել է որպես զինվորական բանտ։

Սև բերդի շրջանում իրակացնվել են բազմաթիվ պեղումեր ու ուսումնասիրություններ, որոնց արդյուքում պարզ է դարձել, որ այս բերդը քաղաքի ամենահնագույն բնակելի հատվածն է եղել։ Առաջին ուսումնասիրությունները կատարվել են դեռևս 19 դարի երկրորդ կեսին։ Պեղումների արդյունքում հայտնբերվել են փոքր բնակավայր սրբատեղիով, փոքր արձան, ցլիկ, անտիկ ժամանակշջանի դամբարանադաշտ։ Բակի ներսում գտնվել է Ք․ա 6-8 դարերի վաղեմության դամբարաններ, իսկ բերդի տարածքում հարուստ մշակութային ժառանգություն կա՝ վերաբերվող սկսած բրոնզեդարյան ժամանակաշրջանից մինչև երկաթի դարաշրջան։

ՁԻԹՈՂՑՈՆՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Գյումրին հայտնի է իր ուրույն մշակույթով և կենցաղով, որով էլ հենց գրավում է զբոսաշրջիկներին։ Այցելելով Գյումրի միանշանակ արժե այցելություն կազմակերպել դեպի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան՝ Ձիթողցոնց տուն-թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում և ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Գյումրիի ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանը հիմնադրվել է 1984 թվականին։ Ձիթողցյան չորս եղբայրները գաղթել են Արևմտյան Հայաստանի Ձիթող գյուղից և 1872 թվականին Ալեքսանդրապոլում կառուցել են այդ ժամանակի համար նշանակալի այս առանձնատունը։

Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ Թանգարանի ցուցասրահներում վերականգնված են նաև գյումրեցի արհեստավորի և ունևոր խավի բնակարանների ներքնատեսքը։

Ցուցադրությունն ընդգրկում է Ալեքսանդրապոլ քաղաքի սոցիալ-տնտեսական, հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի զարգացման պատմությունը 19-րդ դարի 30-ական թթ. մինչև 20-րդ դարի 20-ական թթ. ընկած ժամանակահատվածում։



Լոռվա մարզ

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

Օձունի վանք

Եթե ​​այցելում եք Լոռի, անպայման այցելեք Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է Օձուն գյուղում: Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար:

Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը հարգանքի տուրք է Հովհաննես Օձնեցու հիշատակին, սակայն հուշարձանի ոճը հուշում է, որ այն հավանաբար տեղադրվել է ավելի վաղ՝ 6-րդ դարում:

ՎԱՆԱՁՈՐ

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Առաջադրանք

  • Նյութից դուրս հանիր <<10 փաստ Լոռվա մասին>> (կարող ես օգտվել նաև այլ նյութերից, բայց ոչ wikipedia-ից)շ
  • Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:
  • Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը:
  • Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը:
  • Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:
  • Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը:
  • Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի գյուղում է գնտվում Օձունի եկեղեցին, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է:
  • Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան։
  • Հաղպատավանքը  միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Այն կառուցվել է 10-րդ դարում և 10-13-րդ դարերի ընթացքում եղել է Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:
  • Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:  Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։
  • Հայաստանն աչքի է ընկնում ոչ միայն հնագույն պատմությամբ, մշակույթով, հյուրասեր ու գրկաբաց հանրությամբ, այլև գեղեցիկ բնաշխարհով՝ լեռներով, ձորերով, տեսարժան տարբեր վայրերով, որոնց մի մասին թե՛ տեղի, թե՛ արտերկրի զբոսաշրջիկները քաջածանոթ են:


Արտաշես և Սաթենիկ

 

Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը

գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ

անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ

օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Առաջադրանք

Փորձի՛ր աուդիո տարբերակով ներկայացնել առասպելը



Վահագն Վիշապաքաղ

Գիտե՞ք արդյոք` ինչու է Ծիր Կաթինը կոչվում Հարդագողի ճանապարհ։ Իսկ ի՞նչ գիտեք Վահագնի մասին. ինչո՞ւ են նրան անվանում Վիշապաքաղ։Վահագնը հեթանոս հայերի ամենասիրելի աստվածներից մեկն էր։ Ժողովուրդը նրան Վիշապաքաղ էր անվանում։ Նրա մասին երգը ներկայացնելով` Խորենացին գրում է. «Մենք մեր ականջով լսեցինք, թե ինչպես այս ոմանք երգում էին փանդիռներով»(Փանդիռ – լարային նվագարան)։ Շնորհիվ Պատմահոր մեզ է հասել Վահագնի մասին պատմող զրույցը։ Այդ զրույցից իմանում ենք, որ Վահագնը վառվռուն ու արեգակնափայլ աչքերով, հրեղեն մազերով, բոցավառ մորուքով խարտյաշ պատանի էր։

Երկնում 1. էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծովը ծիրանի2.
Երկունքը բռնել էր ծովում
Նաև կարմրիկ եղեգնիկին։

Եղեգնի փողով ծուխ էր ելնում,
Եղեգնի փողով բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում
Մի խարտյաշ 3. պատանեկիկ։

Վազում էր խարտյաշ մի պատանեկիկ,
Նա հուր 4. մազեր ուներ,
Բոց մորուք ուներ,
Եվ աչքերն էին արեգակներ։

1. Երկնել – ծնել, ստեղծել։
2. Ծիրանի – ծիրանագույն, ոսկեգույն։
3. Խարտյաշ – շիկահեր։
4. Հուր – կրակ։

Հնում մարդիկ պաշտում էին բազմաթիվ աստվածների և դրանցից ամեն մեկին մարմնավորել էին որպես բնության մի երևույթի։ Ահա Վահագնը հին հայերի համար մարմնավորում էր ամպրոպն ու կայծակը։ Նա նաև քաջության, հերոսության ու ռազմի աստվածն էր։ Ասում են, որ հայոց թագավորները նրանից քաջություն և ուժ էին խնդրում և դիմում նրան պատերազմներից առաջ։
Վահագնի մասին մի ավանդություն է ներկայացնում 7-րդ դարի հեղինակ Անանիա Շիրակացին։ Պատմում են, թե մի ցուրտ ձմեռային գիշեր Վահագնը ասորիների Բարշամ թագավորից հարդ է գողանում Հայոց երկրի անասուններիի կերակրելու համար։Հարդը տանելիս դրա մի մասը թափվում է՝ առաջացնելով սպիտակ հետք «Հարդագողի ճանապարհ»։ Այստեղից էլ հայերի մեջ ընդունված է Ծիր Կաթինն անվանել Հարդագողի ճանապարհ։ Հին հունական դիցաբանու թյան մեջ Ծիր Կաթինի ծագումը կապում են Հերակլեսի անվան հետ։

Ո՞վ էր Վահագնը։
Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է :
Ի՞նչ գիտեք նրա մասին և որտեղի՞ց։ Այլ տեղեկություններ հավաքիր Վահագն Վիշապաքաղի մասին։

Վահագն Վիշապաքաղի մասին:

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։ Եղել է ամենասիրելի և ընդհանրական աստվածը։ Կրել է «Վիշապաքաղ» անունը, քանի որ ըստ ավանդույթի պայքարել է խավարի վիշապների դեմ։

Հին հայերի պատկերացմամբ երկինքը նման էր ծովի։ Կարծում էին, թե ամպրոպի ժամանակ փոթորկալից ամպերով ծածկված ու մթամած երկինքը միախառնվում է երկրին, և նրանք բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երբ ամպերը որոտում են, լուսավորվում կայծակից ու փայլակից, երկնային ծիրանագույն ծովի մեջ, եբր, կարմիր եղեգ է վառվում, որի բոցերի ու ծխի միջից ծնվում է խարտիշահեր, բոցամորուս և Արեգակի նման փայլող աչքերով մի պատանեկիկ։ Այդ պատանին հին հայերի ամպրոպի և կայծակի աստված Վահագն էր, որին կոչում էին նաև Վիշապաքաղ մականունով։

Իր հերոսական արարքների շնորհիվ Վահագնը հին հայերի համար քաջության և հաղթական կռիվների խորհրդանիշ էր դարձել։ Հայ թագավորները նրանից էին քաջություն և հաղթանակ աղերսում։

Վահագնը հին հայերի ամենասիրված աստվածներից էր։ Նա հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտի հետ հայ դիցարանում կազմում էր սրբազան երրորդություն։ Վահագնի տաճարը գտնվում էր Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանում։ Նրա հարսնացուն համարվել է Աստղիկ դիցուհին։ Վահագնի պաշտամունքը կատարվում էր ծիսական մեծ հանդիսություններով։



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ

 

  1.  «Սասունցի Դավիթ»
  2. «Վարդան Մամիկոնյան»
  3. «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/
  4. «Անդրանիկ Օզանյան»
  5. «Մարշալ Բաղրամյան»

Սասունցի Դավիթ-Գտնվում է՝ Սասունցի Դավթի հրապարակում։ Կառուցվել է 1959 թվականին և իր երկարությունը 9,3 մետր է։ Ճարտարապետ-Միքայել Մազմանյան, Քանդակագործ-Եղվարդ Քոչար։

2. Վարդան Մամիկոնյան-Գտնվում է՝ Երևանի Օղակաձև զբոսայգում։Կառուցվել է 1975 թվականին և իր երկարությունը 17 մետր է։ Ճարտարապետ-Ստեփան Քյուրքչյան, Քանդակագործ-Եղվարդ Քոչար։

3.Հայկ Բժշկյան (Գայ)- Գտնվում է՝ Նանսենի անվան այգու դիմաց։ Կառուցվել է 1970 թվականին և իր երկարությունը 12,5 պատվանդանի հետ: Ճարտարապետ-Սարգիս Գուրզադյան, Քանդակագործ-Սուրեն Նազարյան

4.Անդրանիկ Օզանյան (Զորավար Անդրանիկ )-Գտնվում է՝ Տիգրան Մեծի պողոտայում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի դիմաց։ Կառուցվել է 2001 թվականին և իր երկարությունը 9,5 մետր է։ Ճարտարապետ-Ասլան Մխիթարյան Քանդակագործ-Արա Շիրազ։

5.Մարշալ Բաղրամյան Գտնվում է՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում։ Կառուցվել է 1995 թվականում և իր երկարությունը 9 մետր է։ Ճարտարապետ-Էդուարդ ԱրևշատյանՔանդակագործ-Նորայր Կարգանյան



10 փաստեր լոռու մասին

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

Լոռու տեսարժան վայրերը

Հաղպատի վանք

Հաղպատի և Սանահինի վանքերը Հայաստանի ամենահիասքանչ և հանրաճանաչ եկեղեցիներից են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հաղպատի վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում Բագրատունյաց թագավոր Աշոտ III- ի և Խոսրովանույշ թագուհու կողմից: Համալիրը ներառում է չորս եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սբ․ Ստեփանոս (1232), երկու գավիթ, սեղանատուն, գրատուն և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ՝ մասնավորապես խաչքարեր:

Սանահինի վանք

Սանահինը վանական համալիր է Ալավերդի քաղաքում: Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց բակերով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը և Զաքարյանների դամբարանը:

Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարում: Այն հայ միջնադարյան դասական ճարտարապետությանը բնորոշ խաչագմբեթ տիպի եկեղեցիներից է: Արտաքին և ներքին պատերը զարդարված են քանդակներով և փորագրություններով։

Օձունի վանք

Եթե ​​այցելում եք Լոռի, անպայման այցելեք Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է Օձուն գյուղում: Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար:

Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն ​​վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը հարգանքի տուրք է Հովհաննես Օձնեցու հիշատակին, սակայն հուշարձանի ոճը հուշում է, որ այն հավանաբար տեղադրվել է ավելի վաղ՝ 6-րդ դարում:

Լոռու Մարզի կլիման

Լոռու մարզն ունի համեմատաբար խոնավ կլիմա: Միջին և բարձր շրջաններում կլիման լեռնային է՝ երկար և ցուրտ ձմեռներով: Ամառը տաք է և խոնավ: Տարեկան տեղումները 600-700 մմ:

Լոռու Բնակչությունը

Ըստ 2011 թվականի մարդահամարի, շրջանի բնակչությունը 235 537 մարդ է: 98.10% -ը՝ հայեր, 1.34% -ը՝ ռուսներ: Այստեղ ապրում են նաև եզդիներ, հույներ, ուկրաինացիներ:

 

Վանաձոր

Vanadzor

 

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական ​​շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Քաղաքը գտնվում է Փամբակ գետի հովտում, ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, շրջապատված է Բազում և Փամբակ լեռներով: Արևելքից և հարավից քաղաքը շրջապատված է անտառներով, հյուսիսից և արևմուտքից՝ խոտածածկ սարերով: Վանաձորի կլիման բնութագրվում է զով ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով:

Քաղաքի անվանումը կապված է պատմական հայկական Վան քաղաքի հետ, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Ներկայիս Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարում, ինչի մասին վկայում են Թագավորանիստ և Մաշտոց բլուրների վրա հայտնաբերված դամբարանները և այլ հնագիտական հուշարձաններ։ Ներկայիս քաղաքի տարածքը եղել է Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը, որը Մեծ Հայքի 13-րդ նահանգն էր:

Վանաձորի տեսարժան վայրերը

Վանաձորը գեղեցիկ առողջարանային քաղաք է՝ շրջապատված սարերով և անտառներով։ Խորհրդային տարիներին Վանաձորը հայտնի հանգստավայր էր: Այստեղ կային լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի, ամառային ճամբարներ և առողջարաններ։ Դժբախտաբար, Վանաձորը, Գյումրու և Սպիտակի հետ միասին, մեծ վնասներ կրեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այնուամենայնիվ, քաղաքը վերակառուցվել է և նոր շունչ է առել:

Վանաձորը Լոռու մարզի կրթամշակութային կենտրոնն է: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տունը Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից է։ Քաղաքում գործում են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Գեղարվեստի թանգարանը, գրող Ստեփան Զորյանի տուն-թանգարանը և այլ մշակութային հաստատություններ:

Վանաձորը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի նստավայրն է: Քաղաքի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին է (1831): Վանաձորի կենտրոնում է գտնվում և գործում ռուսական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1893-95թթ։ Այն ծառայում է մարզի փոքր ռուսական համայնքին:
2005 թվականին այստեղ կառուցվել է Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցին, որը գտնվում է քաղաքային այգու հարևանությամբ։

Վանաձորում կան մի շարք կարևոր պետական ​​համալսարաններ և քոլեջներ։ Քաղաքը հայտնի է նաև իր «Հորովել» ժողովրդական պարային համույթով (հիմնադրված 1958 թ.), Վանաձորի կամերային երգչախմբով (1989 թ.) և կամերային նվագախմբով (1993): Վանաձորում են ձևավորվել նաև Հայաստանում հանրահայտ ռոք խմբերից մի քանիսը:

Քաղաքում գործում են մի քանի թատրոններ՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը, Երաժշտական ​​թատրոնը, Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնը և Վանաձորի տիկնիկային թատրոնը:

Բնակիչների սիրելի վայրերից մեկը կենտրոնից ոչ հեռու գտնվող արհեստական ​​լիճն է: Այն հատկապես մարդաշատ է ամռան շոգ օրերին, երբ երեխաները, և ոչ միայն նրանք, լողում և զվարճանում են լճի ափին: Մոտակայքում է գտնվում է հայտնի «Վանաձոր Արմենիա» առողջարան և հյուրանոցային համալիրը։

Ամառային շոգ երեկոներին տեղի բնակիչները սիրում են զբոսնել այգիներում և փողոցներում, ինչպես նաև Հայքի հրապարակում, որը շրջապատված է գեղեցիկ կառույցներով: Հրապարակի կենտրոնում գործում են տարածաշրջանում նախատիպը չունեցող նորաբաց լուսաձայնային շատրվանները։ Այնպես որ, բարի գալուստ Վանաձոր, որը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և խաղաղ քաղաքային կյանքը՝ դանդաղ տեմպով և ներդաշնակությամբ։



Զանցել գործիքագոտուն