Մայրենի

ԳՅՈՒԼՍԻՆԱ

Հին ժամանակով լինում է, չի լինում մի հայր ու աղջիկ: Աղջիկն ամեն օր գնում է ջրին մի աղավնի գալիս իջնում է նրա գլխին: Մի օր , երկու օր, երրորդ օրը գալիս ասում է.

-Հայրիկ, ինչքան ջրի եմ գնում մի աղավնի գալիս իջնում է գլխիս ծլվլում, գնում:

Հայրը ասում է.

-Վախնել, որ կգա կիջնի, ասա. <<Աղավնի ջան, ինչ կա ինչ ես ուզում>>:

Առավոտյան աղջիկը գնում է ջրի, աղավնին կրկին գալիս է, նա ասում է

-Աղավնի ջան, ինչ կա ինչ ես ուզում:

Աղավնին ասում է.

-Դու շատ դժբախտ աղջիկ կլինես:

Աղջիկը գալիս հորն ասում է: Այդ գիշեր հայրն ու աղջիկը մի վերմակ և մի ներքնակ վերցնում և գյուղը լքում էն: Շատ են գնում թե քիչ դա էլ իրենք կիմանան, հանդիպում են մի գյուղ, որ դռանը կպնում են դուռը փակ է լինում: Հայր ու աղջիկ դիպչում են մի դռան և այդ դուռը բացվում է, աղջիկը ներս է մտնում և դուռը փակվում է: Հայրը մնում է դռան առաջ աղջիկը՝ դռնից ներս:

Հայրը ասում է.

-Գնա, աղջիկ ջան, դա էլ քո բախտն է:

Աղջիկը, որ մտնում է, այստեղ-այնտեղ մտնում և տեսնում է մի կույր տղա անկյունում նստած: Աղջիկը յոթ տարի պահում է տղային: Օրերից մի օր մի առևտրական գալիս է որևէ բան ծաղելու այդ աղջիկը առևտրականի աղջկան ծառա է վերցնում:

Առևտրականի աղջիկը ամեն օր առևտուր անելու: Մի օր էլ աղջիկը ինքն է գնում առևտուր անելու առևտրականի աղջկան թողնում է տանը: Մինչև իր գալը այդ տղայի աչքերը բացվում են և տեսնում է առևտրականի աղջկան.

-Հը, աղջիկ, այս յոթը տարի դու էս ինձ պահել:

աղջիկն ասում է.

-Ո՛չ, մի ծառա էլ ունեմ, ուղարկել եմ շուկա:

Աղջիկը, երբ վերադառնում է շուկայից տեսնում է, որ տղայի աչքերը բացվել են և ամուսնացել է առևտրականի աղջկա հետ, շատ է զարմանում բայց արդեն ուշ էր:

Օրերից մի օր էլ տղան է գնում շուկա  առևտուր անելու, կնոջն ասում է.

-Ինչ կուզես:

Աղջիկն ասում է.

-Ասեղ , մատնոց…

Ծառային ասում է.

-Ինչ ես ուզում:

Ծառան ասում է.

-Դդմենի:

Տղան շուկայից առնում է առևտրականի աղջկա ուզածները,դդմենին մոռանում է, ճանապարհից վերադառնում է, որ առնի, դդմենի ծախողն ասում է.

— Այս ով է ուզում, սրանից վիշտ ունեցողն է ուզում, որ տալիս ես իրեն , ինքն իր վիշտը պատմում է դդմենուն և վերջում ասում.  <<Դդմենի ես պայթոմ , թե դու>>, դու կասես. <<Դդմենին>>:

Տղանբերում է աղջկան տալիս , ինքը մտնում է դռան հետև: Աղջիկը ամբողջ վիշտը պատմում է / վերջացնում և ասում.

-Դդմենի ես պայթեմ, թո դու:

Տղան դռան հետևից ասում է.

-Դդմենին :

Այստեղ իրար հասկանում են: Տղան առևտրականի աղջկանից բաժանվում է, Գյուլսինամի հետ է ամուսնանում, առևտրականի աղջկան իրենց աղախին են դարձնում:

Երկնքից երեք խնձոր ընկավ, մեկը՝ լսողին, մեկը՝ գրողին , մեկն էլ՝ արար աշխարհին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով