Monthly Archives: Փետրվարի 2022

Առաջադրանքներ գիրք-տետրից

 

Էջ 26,27

1․

ես ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը մնել չեմ ուզում

 

ես ուզում եմ գնդակ խաղալ մենակս

 

ես ուզում եմ գնդակ խաղալ, քույրիկիս հետ տանը մնել չեմ ուզում

 

ես ուզում եմ քույրիկիս հետ խաղալ գնդակ

 

2․

 

Հրեշի կրակից խանծված ու չորացած ապարանքի մոտ փռված են դաշտերն ու այգիները։

Հրեշի ապարանքի մոտ պռված էին կրակից խանձված ու չորացած դաշտերները ու այգիները։

 



մաթեմատիկա

Թեմա՝ Պատիկ — փաթեթ 1

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ․

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։  7×2=14
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։   6×3=18
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։ 8×4=32
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։   10×5=50 
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։    4×10=40
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։  2.4.6.8.10.12.14.16.18.20
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։  3
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։  6,12,18,24,30,36,42,48,54
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։ 8
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։ 7.14.21.28
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։ 9
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։ 10.20.30.40.50.60.70
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։ 12,24
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։ 13
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։ 12
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։ 18
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։ 100×10=1000
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը: 100×4=400


Թեսթ 1

Թեսթ 1Ջանի ՌոդարիՏարօրինակ Հարցեր 

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել: 

Ասենք՝ գալիս էր ու հարցնում. 

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում. 

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն: 

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն: 

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում: 

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր. 

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի: 

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն: 

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ: 

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք դար□ավ. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»: 

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ: 

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել: 

 

 

1.     Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:————————————————— 

—ամբող,ջ——անգ,ամ——երբ,եք——դարձ,ավ——————————————————————————— 

————————————————— 

2.     Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:ա/երեսառած  բ/կամակոր     գ/հակառակ կողմդ/բոլորին հակառակ  

3.     Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները: ——վատ——              ———լավ———— ——սովորական——    ——անսովոր—— ——պարզ——              —բարդ—

——երկար——              ——կարճ—— 

4.     Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա. ա/սովորականբ/ինչուիկգ/բոլորովինդ/գարեջուր 

5.     Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով. ա/աչքերը        —————————————                       բ/ հարցերին     —————————————                      գ/ դարակները  —————————————                      դ/ խրճիթ          —————————————                       

6.     Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական: 

—գոյական—տղա,կատու—       —ածական—երկար,սովորական,—        

7.      Վերականգնի՛ր տրված բայերի ուղիղ ձևերը:ա/ձանձրացնում է               —ձանձրացնել—բ/չէր կարողանում               —չկարողանալ—գ/դնեն                                     —դնել—դ/դարձավ                              —դառնալ— 

 

8.     Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:ենթակա       ———————— 

ստորոգյալ     —————————— 

 

 

9.     Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը. ա/մի քանի տարիբ/ամբողջ կյանքումգ/ամբողջ տարինդ/ տարվա կեսը 

10.   Այն ի՞նչն է, այն ի՞նչը.Մի փոքրիկ պապիկ,հագին հազար շապիկ:                                  —կաղամբ—  

11.   Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:—սրջել ես գուլպաներով էլ հակառակ ինչուիկ————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

12.  Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին. ա/հարցերը շատ էին դժվարբ/տղան հետաքրքիր ինչուիկ էրգ/տղան հակառակ ինչուիկ էրդ/տղան անընդհատ հարցեր էր տալիս  

13.  Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

14.  Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

15.  Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր : 

—————————————————————————————————————————————————————————————————————————————————— 



Հովանես Թումանյան 10 փաստեր

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ[5], կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ[6]։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում[5]։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում[7]։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը[5]։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։



մայրենի

  1. Դո՛ւրս գրիր առակին համապատասխան առած-ասացվածքներ (4-5 առած): օվ աշխատի նա կուտի,ժամանակը ոսկի է,ամառը բեր ձմեռը կեր,
  2. Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
  3. Գրի՛ր  գիժ-հիմար ժիր-աշխույշ, շեն-մարդաբնակ, թշվառ-խեղճ, թուխ-մթագույն,  ամբար-շտեմարան, սուգ անել-սգալ, պաղել-սարջել, դալկանալ-դեղնել բառերի հոմանիշները:
  4. Գրի՛ր  ժիր-ծույլ սուսիկ-փուսիկ-աշխույշ, աշխույժ-ծույլ, ծույլ-աշխասեր, լիքը-քիչ, ուրախ-տղուր առողջ-հիվանդ բառԵրի հականիշները:
  5. Լրացրու բաց թողնված տառեր ու կարմիրով ներկի՛ր:

Մրջյուն, աշխարհ,  հանկարծ,  համբուրել, զարթնել:



10 փաստեր լոռու մասին

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

Լոռու տեսարժան վայրերը

Հաղպատի վանք

Հաղպատի և Սանահինի վանքերը Հայաստանի ամենահիասքանչ և հանրաճանաչ եկեղեցիներից են՝ ընդգրկված ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Հաղպատի վանքը կառուցվել է 10-13-րդ դարերում Բագրատունյաց թագավոր Աշոտ III- ի և Խոսրովանույշ թագուհու կողմից: Համալիրը ներառում է չորս եկեղեցիներ՝ Սուրբ Գրիգոր (1244), Սուրբ Աստվածածին (1281), Սուրբ Կաթողիկե (12-րդ դար) և Սբ․ Ստեփանոս (1232), երկու գավիթ, սեղանատուն, գրատուն և մոնումենտալ արվեստի բազմաթիվ հուշարձաններ՝ մասնավորապես խաչքարեր:

Սանահինի վանք

Սանահինը վանական համալիր է Ալավերդի քաղաքում: Համալիրը ներառում է Սուրբ Աստվածածին և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցիներն իրենց բակերով, Սուրբ Գրիգոր և Սուրբ Հարություն մատուռները, ճեմարանը, գրատունը, զանգակատունը և Զաքարյանների դամբարանը:

Համալիրի գլխավոր եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը, կառուցվել է 10-րդ դարում: Այն հայ միջնադարյան դասական ճարտարապետությանը բնորոշ խաչագմբեթ տիպի եկեղեցիներից է: Արտաքին և ներքին պատերը զարդարված են քանդակներով և փորագրություններով։

Օձունի վանք

Եթե ​​այցելում եք Լոռի, անպայման այցելեք Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է Օձուն գյուղում: Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար:

Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն ​​վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը հարգանքի տուրք է Հովհաննես Օձնեցու հիշատակին, սակայն հուշարձանի ոճը հուշում է, որ այն հավանաբար տեղադրվել է ավելի վաղ՝ 6-րդ դարում:

Լոռու Մարզի կլիման

Լոռու մարզն ունի համեմատաբար խոնավ կլիմա: Միջին և բարձր շրջաններում կլիման լեռնային է՝ երկար և ցուրտ ձմեռներով: Ամառը տաք է և խոնավ: Տարեկան տեղումները 600-700 մմ:

Լոռու Բնակչությունը

Ըստ 2011 թվականի մարդահամարի, շրջանի բնակչությունը 235 537 մարդ է: 98.10% -ը՝ հայեր, 1.34% -ը՝ ռուսներ: Այստեղ ապրում են նաև եզդիներ, հույներ, ուկրաինացիներ:

 

Վանաձոր

Vanadzor

 

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական ​​շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Քաղաքը գտնվում է Փամբակ գետի հովտում, ծովի մակարդակից 1350 մ բարձրության վրա, շրջապատված է Բազում և Փամբակ լեռներով: Արևելքից և հարավից քաղաքը շրջապատված է անտառներով, հյուսիսից և արևմուտքից՝ խոտածածկ սարերով: Վանաձորի կլիման բնութագրվում է զով ամառներով և համեմատաբար մեղմ ձմեռներով:

Քաղաքի անվանումը կապված է պատմական հայկական Վան քաղաքի հետ, որն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում: Ներկայիս Վանաձորի տարածքը բնակեցված է եղել դեռևս բրոնզե դարում, ինչի մասին վկայում են Թագավորանիստ և Մաշտոց բլուրների վրա հայտնաբերված դամբարանները և այլ հնագիտական հուշարձաններ։ Ներկայիս քաղաքի տարածքը եղել է Գուգարք նահանգի Տաշիր գավառի մի մասը, որը Մեծ Հայքի 13-րդ նահանգն էր:

Վանաձորի տեսարժան վայրերը

Վանաձորը գեղեցիկ առողջարանային քաղաք է՝ շրջապատված սարերով և անտառներով։ Խորհրդային տարիներին Վանաձորը հայտնի հանգստավայր էր: Այստեղ կային լեռնադահուկային ուղիներ, ճոպանուղի, ամառային ճամբարներ և առողջարաններ։ Դժբախտաբար, Վանաձորը, Գյումրու և Սպիտակի հետ միասին, մեծ վնասներ կրեց 1988 թվականի երկրաշարժի ժամանակ: Այնուամենայնիվ, քաղաքը վերակառուցվել է և նոր շունչ է առել:

Վանաձորը Լոռու մարզի կրթամշակութային կենտրոնն է: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տունը Հայաստանի ամենամեծ մշակութային կենտրոններից է։ Քաղաքում գործում են Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջը, Գեղարվեստի թանգարանը, գրող Ստեփան Զորյանի տուն-թանգարանը և այլ մշակութային հաստատություններ:

Վանաձորը Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի նստավայրն է: Քաղաքի ամենահին եկեղեցին Սուրբ Աստվածածին եկեղեցին է (1831): Վանաձորի կենտրոնում է գտնվում և գործում ռուսական ուղղափառ եկեղեցին՝ կառուցված 1893-95թթ։ Այն ծառայում է մարզի փոքր ռուսական համայնքին:
2005 թվականին այստեղ կառուցվել է Վանաձորի Առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր Եկեղեցին, որը գտնվում է քաղաքային այգու հարևանությամբ։

Վանաձորում կան մի շարք կարևոր պետական ​​համալսարաններ և քոլեջներ։ Քաղաքը հայտնի է նաև իր «Հորովել» ժողովրդական պարային համույթով (հիմնադրված 1958 թ.), Վանաձորի կամերային երգչախմբով (1989 թ.) և կամերային նվագախմբով (1993): Վանաձորում են ձևավորվել նաև Հայաստանում հանրահայտ ռոք խմբերից մի քանիսը:

Քաղաքում գործում են մի քանի թատրոններ՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնը, Երաժշտական ​​թատրոնը, Հովհաննես Աբելյանի անվան Վանաձորի դրամատիկական թատրոնը և Վանաձորի տիկնիկային թատրոնը:

Բնակիչների սիրելի վայրերից մեկը կենտրոնից ոչ հեռու գտնվող արհեստական ​​լիճն է: Այն հատկապես մարդաշատ է ամռան շոգ օրերին, երբ երեխաները, և ոչ միայն նրանք, լողում և զվարճանում են լճի ափին: Մոտակայքում է գտնվում է հայտնի «Վանաձոր Արմենիա» առողջարան և հյուրանոցային համալիրը։

Ամառային շոգ երեկոներին տեղի բնակիչները սիրում են զբոսնել այգիներում և փողոցներում, ինչպես նաև Հայքի հրապարակում, որը շրջապատված է գեղեցիկ կառույցներով: Հրապարակի կենտրոնում գործում են տարածաշրջանում նախատիպը չունեցող նորաբաց լուսաձայնային շատրվանները։ Այնպես որ, բարի գալուստ Վանաձոր, որը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են բնությունը և խաղաղ քաղաքային կյանքը՝ դանդաղ տեմպով և ներդաշնակությամբ։



Untitled

1. Կետերի փոխարեն գրի՛ր ղ կամ խ:

Զմրուղտ, թխկի, նախշուն, կխտար, նաղկին, բախտ, ոխկույզ, ճեղք, կոխպեք:

Գրի՛ր կխտար-եղնիկ, կողպեք-փակ, նախշուն-գեղեցիկ բառերի հոմանիշները: 

 

2. Կետերի փոխարեն գրի՛ր ղ կամ խ:

Այս բառերը գործածելով՝ փոքրիկ պատմություն հորինի՛ր:

Գաղտնիք, սանդուղք, ճեխքել, խախտել, վաղկոտ, տաղտակ, եղբայր:

 

3. Կետերի փոխարեն գրի՛ր վ կամ ֆ:

Հարավ,  ավտոմեքենա, օվկիանոս, նավահանգիստ, նաֆթ, ասֆալտ:

 

4. Տրված բառերից ամեն մեկով մի քանի նոր բառեր կազմի´ր:

Հարավային, ավտոմեքենա, ասֆալտապատ գաղտնիքներ, բախտավոր:



Անհատական ուսումնական պլան. 3-րդ ուսումնական շրջան

Անուն, Ազգանուն- Վարդան ՀակոբյանԴպրոց, դասարան- 4-1 դասարանԸնտրությամբ գործ. խումբ- ԱնիմացիաԵրկարօրյա ծառայություն — այոԵրթուղային ծառայություն- ոչԼրացուցիչ պարապմունքներ-/նշել պարապմունքի անունը, անցկացման վայրը, դպրոցում է, թե դպրոցից դուրս, նշել որտե՞ղ/ abakus  անգլերեն լեզու։


Դասարանում 2.01.22

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ նշանակություն ունի օդը կենդանի օրգանիզմների համար: Առանց օդի կենդանի օրգանիզմները չեն կարող լինել ։
  2. Ինչո՞ւ է անհրաժեշտ օդը մաքուր պահել: Որպեսզի չթունավորեն կենդանի օրգանիզմներին՝  բույսերին, կենդանիներին և մարդկանց։ 
  3. Օդի մաքրության գործում ի՞նչ դեր են խաղում բույսերը: Կանաչ տարածքները կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը
  4. Ճի՞շտ է վարվում վարորդը, որը կայանման ժամանակ միացած է թողնում շարժիչը: Եթե ոչ, ապա ինչո՞ւ: Ոչ, որովհետև վառված վառելիքի ծուխը աղտոտում է օդը։

Գործարաններից, ֆաբրիկաներից, աշխատող ավտոմե­քենաներից օդ են թափանցում վնասակար նյութեր: Դրանք վտանգավոր են բոլոր կենդանի օրգանիզմների՝  բույսերի, կենդանիների և մարդու համար: Կանաչ տարածքները և գործարանների ծխնելույզներին տեղադրված օդամաքրիչ սարքերը կլանում են օդ թափանցող վնասակար նյութերը: Բույսերը օդից վերցնում են ածխաթթու գազը,  իրենց ան­հրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ըն­թացքում «արտադրում» են թթվածին: Օդը մաքուր պահելու գործին կարող եմ մասնակցել նաև ես:  



մաթեմատիկա

1. Երկու թվերի գումարը 65 է: Այդ թվերից մեկի և 64-ի գումարը 72 է: Գտեք մյուս թիվը:8+64=72 72-64=8

2. Երեք մետաղադրամիներից մեկը կեղծ է՝ ավելի ծանր է իսկականից, ընդ որում մետաղադրամները  արտաքինիցիրարից չեն տարբերվում: Նժարավոր կշեռքի օգնությամբ ամենաքիչը քանի՞ կշռումով կարող ես գտնել կեղծը մետաղադրամը: 1

3. Գտեք այն ամենափոքր եռանիշ թիվը, որը բաժանվում է և՛ 3-ի, և՛ 4-ի: 108

4. 15 վարպետը տունը կառուցեցին 150 օրում։ Նույն աշխատանքը 30 վարպետը քանի՞ օրում կավարտեն, եթե բոլոր վարպետները աշխատում են նույն արագությամբ: 75օրում

5.  Ամենքաիչը քանի՞ գույն է անհրաժեշտ 8×8 չափի քառակուսի աղյուսակը ներկելու համար, որ հարևան վանդակների որևէ զույգ նույն գույնի չլինի (վանդակը ամբողջությամբ ներկում ենք մեկ գույնով, հարևան կհամարենք այն վանդակները, որոնք ընդհանուր կողմ ունեն): 1 գույն