Category Archives: գործնական քերականություն

Գործնական քերականություն

  • Գլուխ, ոսկի, թև բառերը ուղիղ և փոխաբերական իմաստներով գործածիր նախադասությունների մեջ:
  • Կազմածդ նախադասություններից դուրս գրիր ինչ և ինչպիսի հարցերին պատասխանող բառերը (գոյականներն ու ածականները) :
  • Հիշի՛ր թե ինչ է դարձվածքը: Ոտքի վրա, ականջին օղ անել, գլուխը կորցնել բառակապակցություններով նախադասություններ կազմիր: Դրանք գործածիր ուղիղ իմաստով և որպես դարձվածք:
  • Որ բառն է ավելորդ, բացատրի՛ր, թե ինչու:

Վարդեր, վարդենի, վարդաջուր, Վարդավառ, վարդակ:



Մայրենի

  • Նախադասության ընդգծված բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում։
  1. Սուրդ-ինչ կամ վահանդ-ինչ նվիրի՛ր տղային:
  2. Ամեն առավոտ անձամբ կերակրում էր իր թռչուններին-ինչերին և շներին-ինչերին։
  3. Քամին-ինչը ու ալիքը-ինչը ընկերներ են։
  4. Մայրս-ովքույրս-ովՍոֆին-ով ու ես-ով գնում ենք մի վանդակից մյուսը, տանում հաց-ինչ, կաթ-ինչ, միրգ-ինչ ու մսի-ինչի կտորներ։
  • Տրված բառերի իմաստները արտահայտի՛ր բառակապակցություններով (օրինակ՝ դարավերջ — դարի վերջը)։
  1. Գառնարած —Գառին արածելու տանող մարդը
  2. բարեսիրտ — բարի սիրտ ունեցող
  3. չարամիտ — չար միտք ունեցող
  4. լեռնագագաթ — լեռի գագաթ
  5. արագահոս — արագ հոսող
  6. հարթավայր — հարթ վայր
  7. աստղագիտություն — աստղերի գիտություն
  • Կազմի՛ր տրված գոյականների հոգնակին։

Հիշի՛ր․ գոյականներն ունեն երկու թիվ՝ եզակի և հոգնակի։ Հոգնակին ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ, օրինակ՝ նկարներ, աթոռներ, գրիչներ, գետեր։ Գոյականների հոգնակի թիվը կազմվում է՝ եզակիին ավելացնելով եր կամ ներ վերջավորություն։ Կան նաև բացառություններ, օրինակ ՝ մարդ և կին գոյականների հոգնակին լինում է՝ մարդիկ, կանայք, իսկ տիկին, պարոն և անձ բառերը հոգնակի են կազմում երկու ձևով՝ տիկիններ–տիկնայք, պարոններ–պարոնայք, անձեր–անձինք։

Ծառեր, ձայներ, հոտեր, քարեր, կովեր, արջեր, փնջեր, լուրեր, բառեր, բեղեր, հայեր, հայրեր, ցեղեր, սրտեր, գրեր, ձյուներ, սյուներ, պատեր, հույներ, ձվեր, սրեր, քթեր, քույրեր, մայրեր, ձեռքեր, ոտքեր, տատեր, պապեր, եղբայրներ, աթոռներ, պապիկներ, տատիկներ, գրպաններ, թութակներ, եղնիկներ, ոչխարներ, սեղաններ, թռչուններ, մեքենաներ, բարեկամներ, սովորողներ, մատյաններ, հեռախոսներ, ծաղկավաճառներ, գործարաններ։

  • Կազմի՛ր բառակապակցություններ՝ հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրելով։

Ծանոթանալ ու՞մ հետ, ինչի՞ն

ու՞մ-մրցակցին,աղջկան,տղային,զբոսաշրջիկին

ինչ՞ին-կարծիքին,տեսակետին,գրքին,մեքենային

Մրցակից,կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ։



Մայրենի

Կարդալ հատվածը և քննարկել.

Մի րոպե, Ձմեռ պապ: Ես ցանկանում եմ խոսել ձեզ հետ: Եվ դուք էլ լսեք, երեխանե´ր:

Փորձե´ք   չափից  շատ  բան  չուզել, թեև  կարևոր չէ, թե որքան եք ուզում, կամ ինչքան քիչ եք ստանում, սրտաբեկ տուն  մի´ գնացեք, որովհետև դուք տեսաք ու զրուցեցիք նրա հետ, իսկ նա ձեզ չտվեց էն, ինչ ցանկանում էիք:  Շատ բան ցանկացող շատ մարդ կա.  փորձեք չափից շատ բան չուզել, փորձեք բավարարվել ձեր ունեցածով, որովհետև ձեր ունեցածը  լիուլի է. չէ՞ որ աշխարհը ձեզ տրված  է ապրելու համար, իսկ աշխարհը լավ տեղ է, չէ՞ որ դուք ցերեկ ունեք` դպրոց գնալու և խաղի համար ու չէ՞ որ գիշեր ունեք` տուն վերադառնալու, գրքեր կարդալու, անկողին մտնելու և քնելու համար. չէ՞ որ ձեզ կյանք է տրված. ոչ ոք ձեզ չի մեղադրելու շատ ուզենալու համար. սարսափելի շատ – գոնե`  ամեն Սուրբ Ծնունդին, – բայց  վատ մի´ զգացեք  դրա համար, որովհետև դուք  ավելին ունեք, քան որևէ մեկը:
Իսկ  դու,   Ձմեռ պապ, քեզ  հիմարի տեղ մի´ դիր, հա՞: Նրանց շարունակ մի´  հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի´ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած   ամեն ինչը,   իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք  ունեցիր էդ գլխիդ մեջ,  էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ   արդեն  ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ  են,  նույնիսկ եթե   իրոք    կարիք ունեն թե´ իսկական տների` ապրելու համար, թե´ զգեստների, թե´ ուտելիքի և թե´ բոլոր մյուս բաների:  Փորձի´ր քաջալերել նրանց` հաճույք զգալ  էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն  աշխատեցրու´ ուղեղդ:  Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի´ր նրանց հասկացնել, թե  որքան արդեն ունեն: Քեզ մի´ պահիր հասարակ մարդ արարածի պես.  նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես  ցանկացած բան  անել,  ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի´ր ուղեղդ շարժել,  էլի: Հարցն իրերը   չեն, որ նրանք ուզում են  կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել:  Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ` ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու   պետք  է   սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն   “ինչ-որ բաներ”    տալ. “ինչ-որ բաները” կարելի է գնել,  բայց էն լավ բաները, որոնք կարող են տրվել,  չեն կարող գնվել: Լավ բաները ծնվում են մարդկանց մեջ, և  դրանք էնտեղ են միշտ` սպասելով դիմացինին փոխանցվելուն: Եվ մարդկանց նվիրելը  միակ բանն է, որ կարող է ցանկացած մարդու երջանկացնել:  Հիմա  դառնամ ձեզ, երեխանե´ր: Սուրբ Ծննդյան տոնի լույսերն ավելի  պայծառ չեն, քան ձեր սեփական  լույսերը: Աշխարհում ավելի հրաշալի նվեր չկա, քան էն, որ ինքներդ ձեր սիրելիներին ասում եք` ես սիրում եմ քեզ: Չկան ավելի անուշ ու ջերմ բաներ, քան ձեզ համար ոչինչ չպահանջող և ուրիշներին սեր պարգևող ձեր իսկ սրտերը: Ավելի հանդիսավոր ու գեղեցիկ օրեր չկան, քան էն հին, բարի ժամանակները, որ հիշում եք` ավելի լավն էին. ավելի լավ`  տալը,   քան  ստանալը: Իսկ ձեզնից ամեն ոք կարող է տալ: Ձեզնից յուրաքանչյուրը մի-մի միլիոնատեր է` հրաշալի բաներ տալու համար: Ոչ մի ընծա  ավելի թանկարժեք չէ, որքան էն, ինչ տալիս եք ձեր ունեցածից: Եվ ինչքան շատ տաք, էնքան շատ  կստանաք: Սպասե´ք, երեխանե´ր: Արդեն գիտեք, որ մնացածիս պես դուք էլ մեծանալու և գուցե նույնիսկ էն ժամանակ էլ չիմանաք, թե ձեզնից յուրաքանչյուրը միշտ ինչ պետք է տար և ստանար ու գուցե  մտածեք, թե ինքներդ էլ չեք ստացել էդ լավ բաները, երբ երեխա եք եղել: Դուք պարտավոր եք իմանալ, որ լավ բանը ձեզ համար, մեզնից յուրաքանչյուրի համար միայն էն է, թե մեզնից ամեն մեկն ինչ պետք է տա, իսկ մեզնից ամեն մեկը շատ մեծ գործ ունի անելու` ավելի շատ, քան ինքը` Ձմեռ պապը: Դուք պարտավոր եք դա իմանալ, երեխանե´ր: Եթե երբևէ ցանկանում եք երջանիկ լինել, դուք պետք է սկսեք էդ մեծ գործն էսօրվանից:

    • Մի բառով qրի՛ր:

    ա) Ո՞վ է այն մարդը. որը կենդանիներին հետապնդելով և որսալով է զբաղվում: Որսորդ

    բ) Ի՞նչն է  այն առարկան. որ ստանում են մեծ՝ երկար ու լայն կտորից: Վերից վար կախվելով՝ ծածկում, փակում է որևէ բան: Դա նաև բեմն է բաժանում հանդիսասրահից: Վարագույր

    գ)Ի՞նչն է այն փոքրիկ միջատը, որ երկու թև ունի բարալիկ կնճիթ, որով սնվում է: Իսկ սնվում է արյունով: Մոծակ

    դ) Ո՞վ է այն արհեստավորը, որն զբաղվում է երեսը սափրելու, մազերը խուզելու, կտրելու, հարդարելու գործով: Վարսավիր

    ե) Ի՛նչն է այն պղնձյա առարկան, որի մեջ մետաղյա լեզվակ է կախված: Բարակ կամ հաստ պարանով լեզվակը պատերին են խփում՝ հնչեցնելու համար: Զնգակ

    • Տրված բառերից յուրաքանչյուրին ի՞նչպիսի հարցին պատասխանող մի քանի բառ ավելացրու(աշխատիր չկրկնել):

    Օրինակ՝ քարե, րարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

    Քնքուշ,հոգատար,խելացի,մեծ,փոքր քույր,

    Ուժեղ,մեծ,հոգատար,սիրառատ,նորաձև եղբայր,

  • Գեղեցիկ, հոգատար,երիտասարդ,խելացի,նրբաճաշակ մայր,
  • Բարի,խիզաղ,հոգատար,ուժեշ,աշխատասեր հայր,
  • Բարեհամբույր,ժամանակակից,գործունյա,բարեսիրտ,փորձարու տատիկ,
  • Փորձառու,հզոր,աշխատասեր,անվախ,բազմափորձ պապիկ:
    • Հականիշները (հակառակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:
  • Միշտ-երբեք անարատ-արատավոր, ոչնչացնել-ստեղծել, բացահայտ-գաղտնի, թույլ-ամուր, վերջին-առաջին, Համաձայնել-մերժել, հանգստանալ-աշխատել, գտնել-կոցնել, Հավաքել-վատնել, աջ-ձախ, արթուն-քնած, հրաժարվել-ընդունել,:
    • Ա և Բ- խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրիր:
    • Ա-ածական Բ-բայ
    • գոռոզ —   գոռոզանալ
    • ուղիղ —   ուղղել
    • խոնարհ – խոնարհել
    • կանաչ — կանաչել


Մայրենի

  • Գտի՛ր բառերի ընդհանուր արմատները, գրի՛ր դրանց ուղիղ ձևերը և բացատրի՛ր տրված բառերը։ Օրինակ՝ բարեսիրտ, բարեկամ, բարեսեր, բարետես։ Արմատն է բարի բարեսիրտ- բարի սիրտ ունեցող, բարեկամ- բարին կամեցող բարեսեր-բարին սիրող բարետես- բարի (գեղեցիկ) տեսք ունեցո
  1. կտցաձև-կտուցի ձև ունեցող, կտցահարել-կտուցով հարվածել, կտցաչափ-կտուցի չափ ունեցող,
  2. ուղղագրություն-ուղիղ գրություն ունեցող, ուղղագիծ-ուղիղ գիծ, ուղղամիտ-ուղիղ միտք ունեցող,
  3. ուղեկից-ուղուն կից, ուղևոր-ուղի գնացող, ուղևորվել-ուղի գնալ, ուղեմոլոր-ուղին մոլորված։

(Առաջադրանքը՝ Մայրենի լեզու, Սուսան Մարկոսյան,էջ 11, վարժ․30)

  • Գրի՛ր տրված բառերի հականիշները օգտագերծելով ժխտական ածանցներ (տ, դժ, ապ, չ, ան)
  1. գոհ-դժգոհ
  2. բախտավոր-անբախտ,ապաբախտ,դժբախտ
  3. հասուն-տհաս,անհաս
  4. կամեցող-չկամ,դժկամ
  5. հարմար-անհարմար
  6. գիտուն-տգետ,անգետ
  7. հնարավոր-անհնար
  8. շքեղ-անշուք
  9. աղի-անալի
  10. օրինավոր-անօրեն,ապօրինի
  • Գրի՛ր մեկ բառով՝
  1. կատակ անել- կատակել
  2. բարև տալ-բարևել
  3. գլխի ընկնել-կռահել
  4. աչքից ընկնել-երևալ
  5. շունչ քաշել-շնչել
  • Նկարներին համապատասխան դարձվածքներ գրի՛ր։ (նկարները համացանցից)
  • Լրացուցիչ աշխատանք․ հորինի՛ր հեքիաթ, առակ կամ պատմվածք (ըստ ցանկության), օգտագործելով հետևյալ բառերը՝ ուղղություն, ուղարկել, բնօրրան, զննել, մարդիկ, ընդհանուր, ուղևորվել։

 

Ճամփորձություն

Արտասահմանում բնակվող մի խումբ հայեր արձակուրդներն անցկացնելու համար ընտրեցին հետաքրքիր զբոսաշրջային ուղություն դեպի Հայաստան։ Նրանք միշտ օգնություն էին ուղարկել դեմպի հայրենի բնօրրան, բայց երբեք չէն եղել այնտեղ։ Քարտեզը մի լավ զննելուց հետո, նրանք ընդհանուր որոշում կայացրին գալ Հայաստան։ Առավոտյան մի խումբ մարդիկ ուղևորվեցին դեպի պատմական հայրենիք։ Զվարթնոց օդանավակայանում նրանց դիմավորեցին և տարան Հայաստանի տարբեր վայրեր շրջագայության։ Բոլորը հիացած էին և գոհ։



Մայրենի

  • Տրված բառերը վանկատի՛ր,
  • ենթարկի՛ր բառակազմական վերլուծության՝
  1. աղբանոց- աղ- բա- նոց, աղբանոց- աղբ+ անոց
  2. անխափան— ան- խա- փան, անխափան-ան+խափան
  3. նրբաճաշակ—նրբ- ա- ճա- շակ, նրբաճաշակ-նրբա+ճաշակ
  4. ողբաձայն—ող- բա- ձայն, ողբաձայն-ողբ+ա+ձայն
  5. սրբավայր—սրբ+ա+վայր, սրբավայր-սրբա+վայր
  6. ուրբաթ—ուրբաթ, ուրբաթ- ուր+բաթ
  7. երբևէ—երբ-և-է, երբևէ-երբ+և+է
  8. երբևիցե—երբ- և- ի- ցէ, երբևիցե- երբև+իցե
  9. երեսսրբիչ—երես- սր- բիչ, երեսսրբիչ- երես+սրբիչ
  10. երփներանգ—երփ- ներ- անգ, Երփներանգ- երփ+ներանգ
Լեռն-լեռնային, քաղաք-քաղաքական, անձրև-անձրևային, բարեկամ-բարեկամական, շուն-շնային, անձ(ն)-անձնական, զինվոր-զինվորական, ցամաք-ցամաքային, ծնունդ-ծնդնական, տուն-տնային, անապատ-անապատային, դև-դևիանին, դյուցազն-դյուցազնական, աղաչ(ել)-աղաչական, հրեշտակ-հրեշտակային, ստրուկ-ստրուկային, պետ-պետական, տոհմ-տոհմական, հանրապետ(ություն)-հանրապետական, խորհուրդ-խորհրդական։


Մայրենի

  • Կետերի փոխարեն գիր՛ր տրված բառերից մեկը

Քո չքաղ ծաղկի բույր է ինձ բերել այստեղ։ (բույր, բյուր)

Անթիվ ու բյուր են աստղերը։ (բույր, բյուր)

Ասիա երբևէ կհանգստանա՞ պատերազմներից։ (Ասյա, Ասիա)

Ասյա երբևէ կհանգստանա՞ իրեն հուզող մտքերից։(Ասյա, Ասիա)

Սոֆիան գեղեցիկ քաղաք է։ (Սոֆյա, Սոֆիա)

Սոֆյան գեղեցիկ աղջիկ է։

  • Բառերը ենթարկի՛ր բառակազմական վերլուծության

օրինակ՝ ամենաերկար- ամենա+երկար

  1. ամենաէժան-ամենա+էժան
  2. բազմերանգ-բազմ+երանգ
  3. գետեզր-գետ+եզր
  4. լուսերես-լուս+երես
  5. ծովեզր-ծով+եզր
  6. վայրէջք-վայր+եջ+ք
  7. կեսօր-կես+օր
  8. անօգուտ-ան+օգուտ
  9. ականջօղ-ականջ+օղ
  10. Ամանոր-ամ+ա+նոր
  11. անորակ-ան+որակ
  12. այսօր-այս+օր
  13. եռօրյա-եռ+օր+յա
  14. նորաոճ-նոր+ա+ոճ
  15. շաբաթօրյակ-շաբաթ+օր+յակ
  • Իմաստով մոտ բառերը կոչվում են հոմանիշներ (հոմ-նման, կից): Տրված բառերը բաժանի՛ր հոմանիշների չորս խմբի:

Երկիր, մազ, դեպք, արշալույս, ծեգ, պետություն, հյուսք, եղելություն, ծամ, թագավորություն, պատահար, վարս, այգաբաց, կայսրություն, հեր, իրադարձություն, միջադեպ, տերություն, լուսաբաց:

 

Երկիր,պետություն,թագավորություն,տերություն

մազ,ծամ,հեր,վարս

դեպք,եղելություն,պատահար,իրադարձություն,միջադեպ

արշալույս,ծեգ,այգաբաց,լուսաբաց



Գործնական Քերականություն

Գրի՛ր վարժությունները։

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-աշտարացի,Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու-յորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարենցի, գյուղ-գյուղացի:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր-վեպ գրող, մեծագլուխ-գլուխ ունեցող, սրընթաց-արագ ընթացող, երկերեսանի-երկու երես ունեցող, զբոսայգի-զբոսնելու այգի, սրամիտ-սուր միտք ունեցող, հեռուստացույց-հեռու ցույց տվող, պահարան-պահելու տեղ, հայաստանցի-Հայաստանում ապրող:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:

Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Առէջ

Տատիկը Առէջ էր փնտրում գուլպաների համար

ելևէջ

Նրա ձայնը անդադար ելևէջում էր։

երբևէ

Ես երբևէ չեմ եղել Լոնդոնում։

որևէ

Մեր դասարանից որևէ մեկը անպատրաստ չի։

Սևանհէկ

Երկար տարիներ շահագործվում է Սևանհէկ։

չէինք

Մենք չէինք Խաղում ֆուտբոլ։

ուրևէ

Մեքենան ուրևէ կմոտենա։

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Տնօրեն

Մեր տնօրեն բարեհանբույր է։

Կեսօր

Ես կեսօրին վերադարձա տուն։

Գիշերօթիկ

Հայաստանում շատ գիշերօթիկներ կան։

Բնօրրան

Իմ բնորրանը Հայաստանն է։

Անօգնական

Բակի շները անօգնական են։

Ոսկեզօծ

Ես մայրիկիս նվիրեց ոսկեզօծ ականջօղներ։

Ընդօրինակել

Լավ մարդկանց ընդօրինակել հանցանկ չէ։

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամբորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարքաբեկել, գրկել, ձագուկ:



Մայրենի

թափանցիկ

շրջիկ

մարդիկ

սիրտձմրել

ձանձքշել

դիպուկ

օրենք

ճաշակ

ախորժակ

սահնակ

պահակ

ընդունակ

մոլորել

մոլորակ

գիտուկ

պատվիրակ

բռնակ

կտրուկ

դիպուկ

խոսափուկ



Գործնական քերականություն

ա) աստղիկ, արկղիկ, թիթեռնիկ, թերթիկ, գետակ, նավակ, դռնակ, թռչնակ, խոզուկ, գառնուկ:

բ) հայրիկ, մայրիկ, տատիկ, պապիկ, քաղցրիկ, անուշիկ, որդյակ, տաքուկ, հարսիկ:

97

մկնիկ – մկն (մուկն) – իկ:

մայրիկ – մայր – իկ:

շնիկ – շն (շուն) – իկ:

փիսիկ – փիս (փիսո) – իկ:

փոքրիկ – փոքր – իկ:

սիրունիկ – սիրուն – իկ:

կողիկ – կող – իկ:

թիթեռնիկ – թիթեռն (թիթեռ) – իկ:

ծիտիկ – ծիտ – իկ:

քթիկ – քթ (քիթ) – իկ:

տոտիկ – տոտ – իկ:

մատիկ – մատ – իկ:

գնդակ – գնդ (գունդ) – ակ:

գետակ – գետ – ակ:

առվակ – առվ (առու) – ակ:

որդյակ – որդյ (որդի) – ակ:

պատանյակ – պատանյ (պատանի) – ակ:

թիակ – թի – ակ:

բլրակ – բլր (բլուր) – ակ:

վարդակ – վարդ – ակ:

սոխակ – սոխ – ակ:

գայլուկ – գայլ – ուկ:

գառնուկ – գառն (գառ) – ուկ:

ձագուկ – ձագ – ուկ:

ձիուկ – ձի – ուկ:

մարդուկ – մարդ – ուկ:

պոչուկ – պոչ – ուկ:

98

1.Փոքր բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

2. Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:

1. Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

2. Փոքր ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել:

1. Քաղաքի ծայրին ՝ մի փոքր տնակում, ապրում էր կախարդը:

2. Քաղաքի ծայրին ՝ փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:

1. Մի փոքր առվակ իջնում էր սարն ի վար:

2. Փոքրիկ առվակը իջնում էր սարն ի վար:

1. Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձի:

2. Անտառից դուրս եկավ պստլիկ ձիուկը:

1. Հավն ածեց մի փոքր ձվիկ:

2. Հավն ածեց մի փոքրիկ ձու:

1. Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը:

2. Քամին քշում էր կտոր-կտոր ամպիկները:



հետաքրքքիր տեղեկություներ Տերյանի մասին

Տերյանը. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար»:



Next page →