Skip to content

Monthly Archives: Փետրվարի 2023

Լոռվա մարզ

Լոռին գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում և սահմանակից է Վրաստանին: Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:

Հետագայում Լոռի անվանումը տարածվում է ամբողջ շրջանի վրա և փոխարինում նախկին Տաշիր անվանը: Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը: Այժմ Վանաձորը հայտնի է որպես առողջարանային քաղաք, սակայն նախկինում եղել է նաև խոշոր արդյունաբերական կենտրոն:

Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը: Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:

Վանաձորից 24 կմ դեպի հյուսիս Ստեփանավան քաղաքն է: Այն համարվում է առողջարանային քաղաք՝ շնորհիվ մեղմ և խոնավ բնակլիմայական պայմանների: Քաղաքը հայտնի է իր դենդրոպարկով, որը տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ։ Այն բաղկացած է բնական անտառից, լորենու ծառուղիներից և վայրի ծագում ունեցող այլ բուսատեսակներից։ Հատուկ արժեք ունեն դենդրոպարկի կալիֆորնիական սեքվոյաները։

Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը: Դենդրոպարկի այցելողները շատ են հատկապես ամռանը և սոճիների փոշոտման սեզոնի ընթացքում (ապրիլ-մայիս), երբ բարենպաստ պայմաններ են ստեղծվում ալերգիկ և խրոնիկ շնչառական հիվանդություններ ունեցողների համար:

Օձունի վանք

Եթե ​​այցելում եք Լոռի, անպայման այցելեք Օձունի եկեղեցի, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է Օձուն գյուղում: Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի սարահարթն ինքնին բավականին տպավորիչ և դիտարժան վայր է այցելելու համար:

Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան, որն իրենից ներկայացնում է աստիճաններին տեղադրված կրկնակի կամար, որի որմնախորշերում բարձրաքանդակներով պատված սյուներ են։ Ենթադրվում է, որ այս հուշարձանը հարգանքի տուրք է Հովհաննես Օձնեցու հիշատակին, սակայն հուշարձանի ոճը հուշում է, որ այն հավանաբար տեղադրվել է ավելի վաղ՝ 6-րդ դարում:

ՎԱՆԱՁՈՐ

Վանաձորը Լոռու մարզկենտրոնն է: Այն Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքն է և Լոռու արդյունաբերական, տնտեսական, կրթական և մշակութային կենտրոնը: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Երևանից 120 կմ հեռավորության վրա: Վանաձորը նախկինում կոչվել է Ղարաքիլիսա, այնուհետև՝ սովետական շրջանում՝ Կիրովական, իսկ Հայաստանի անկախացումից հետո (1992), Կիրովականը վերանվանվել է Վանաձոր:

Առաջադրանք

  • Նյութից դուրս հանիր <<10 փաստ Լոռվա մասին>> (կարող ես օգտվել նաև այլ նյութերից, բայց ոչ wikipedia-ից)շ
  • Լոռի անվանումն առաջին անգամ հիշատակվել է 11-րդ դարում, երբ Դավիթ I Անհողինը կառուցել է Լոռի բերդաքաղաքը, որը 1065 թվականին դարձել է Տաշիր-Ձորագետ թագավորության մայրաքաղաքը:
  • Լոռու մարզկենտրոնը Վանաձորն է` Հայաստանի մեծությամբ 3-րդ քաղաքը:
  • Լոռին հայտնի է իր հոյակապ Հաղպատ և Սանահին միջնադարյան վանքերով, որ գտնվում են Լոռու գեղատեսիլ բնության գրկում: Այս չքնաղ շրջանով են հոսում Փամբակ, Ձորագետ, Դեբետ և Աղստև գետերը:
  • Մարզի կարևոր քաղաքներն են Ալավերդին, Սպիտակը, Ստեփանավանը և Տաշիրը: Լոռին Հայաստանի ամենագեղեցիկ շրջաններից մեկն է:
  • Դենդրոպարկը հիմնադրվել է լեհ ինժեներ-անտառապահ Էդմունդ Լեոնովիչի կողմից 1931 թվականին: Կարելի է վստահորեն ասել, որ Ստեփանավանի դենդրոպարկը Հայաստանի ամենալավ այգին է: Այստեղ կարելի է երկար զբոսնել, թարմ օդ շնչել և վայելել խաղաղ բնությունը:
  • Օձունը Լոռու մարզի ամենամեծ գյուղն է, որը գտնվում է Դեբեդ գետի կիրճի ձախ ափի սարահարթի վրա: Օձունի գյուղում է գնտվում Օձունի եկեղեցին, որը 5-7-րդ դարերի հայկական բազիլիկ եկեղեցի է:
  • Առաջին եկեղեցին կառուցվել է Օձունում 6-րդ դարում: 8-րդ դարում այն վերակառուցվել է կաթողիկոս Հովհաննես Օձնեցու կողմից (717-728), ով, ինչպես ենթադրվում է անունից, Օձունեցի էր: Եկեղեցու շրջակայքում հոգևորականների գերեզմանաքարեր են և 5-6-րդ դարերի մահարձան։
  • Հաղպատավանքը  միջնադարյան վանական համալիր է, որը գտնվում է Լոռու մարզի Հաղպատ գյուղում: Այն կառուցվել է 10-րդ դարում և 10-13-րդ դարերի ընթացքում եղել է Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից մեկը:
  • Սանահինի վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում:  Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրվել է 4-րդ դարում։ «Սանահին» անվանումը բացատրվում է «սա նրանից հին է» արտահայտությամբ. Սանահին է կոչվել Հաղպատից ավելի հին վանքը։
  • Հայաստանն աչքի է ընկնում ոչ միայն հնագույն պատմությամբ, մշակույթով, հյուրասեր ու գրկաբաց հանրությամբ, այլև գեղեցիկ բնաշխարհով՝ լեռներով, ձորերով, տեսարժան տարբեր վայրերով, որոնց մի մասին թե՛ տեղի, թե՛ արտերկրի զբոսաշրջիկները քաջածանոթ են:


Մայրենի

1.Սովորի՛ր(կրկնի՛ր-վերհիշի՛ր)  Եղիշե Չարենցի  «Գիտե՞ք, որ գարուն է արդեն…» բանաստեղծությունը (առավոտյան ընդհանուր պարապմունքին բոլորս միասին ասելու ենք):

Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց.
Լսո՞ւմ եք անուշ մի զնգոց —
Գիտե՞ք, որ գարուն է արդեն։

Դյութում են շրթերը վարդե,
Սրտերը կրակ են ու բոց-
Գիտե՞ք, որ գարուն է արդեն,
Բոլորը թափվել են փողոց:

2․ Գրի՛ր վարժությունները։

1․Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոչընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միչև, մին.ջև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

2․Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) Հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

3. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա: (որդ, որթ) Որդերի պատճառով ձկնորսության չգնացի: (որդ. որթ) Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը: (հաջող, հաչող) Հաչող շանը կծան չի լինում: (հաջող, հաչող) Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել: (կտրիչ, կտրիճ) Իմ բոլոր կտրիչ ընկերները հավաքվել են այսօր: (կտրիչ, կտրիճ)



Դասարանում

134

Արդեն , հաղորդել, արևմուտք, զվարթ,սաղարթախիտ,բրդոտ,ժողովուրդ,հերթ,օրիորդ,ընդունակ,արտաքին,չորրորդ,մարդկային,փարթամ։

137

Զմրուխտ , թխկի, նախշուն,կխտար,նախկին,բախտ,ողկույզ,ճեխք,կողպեք։

Այս կողպեքը դնողը շատ բախտավոր է ։

Այս զմրուխտը շատ փայլուն է։

Նխշուն կխտարը վազում էր անտառում։

138

Գաղտնի,սանդուղք,ճեղքել,խախտել,վախկոտ,տախտակ,եղբայր։

Վախկոտ եղբայրը փախավ կռվից։

Ալենի եղբայրը գաղտիքներ է պահում։



Գործնական Քերականություն

Գրի՛ր վարժությունները։

102. Բնակավայր կամ տեղանք ցույց տվող բառերին այնպիսի ածանցներ ավելացրու, որ նոր բառերը տվյալ տեղի բնակիչ իմաստն արտահայտեն:

Օրինակ՝ լեռն — լեռնցի:

Երևան-երևանցի, քաղաք-քաղաքացի, Վան-վանեցի, Մուշ-մշեցի, Աշտարակ-աշտարակցի, Արտաշատ-աշտարացի,Դվին-դվինցի, Կարս-կարսեցի, Գյումրի-գյումրեցի, Լոռի-լոռեցի, Ամերիկա-ամերիկացի, Նյու-Յորք-նյու-յորքցի, Լոնդոն-լոնդոնցի, սար-սարենցի, գյուղ-գյուղացի:

116. Տրված բաղադրյալ բառերի իմաստներն արտահայտի՛ր բառակապակցություններով:

Օրինակ՝ միաեղջյուր — մի եղջյուր ունեցող:

Վիպագիր-վեպ գրող, մեծագլուխ-գլուխ ունեցող, սրընթաց-արագ ընթացող, երկերեսանի-երկու երես ունեցող, զբոսայգի-զբոսնելու այգի, սրամիտ-սուր միտք ունեցող, հեռուստացույց-հեռու ցույց տվող, պահարան-պահելու տեղ, հայաստանցի-Հայաստանում ապրող:

127. Ի՞նչ սկզբունքով են ընտրված յուրաքանչյուր շարքի բառերը: Բարձրաձայն կարդա´ և գտի՛ր, թե ո՞ր բառը դրան չի համապատասխանում:

Ա. Ամենաերկար, համաեվրոպական, հայելի, ամենաեռանդուն, կիսաեզրափակիչ, կիասեփ, վրաերթ:

Բ. Նայել, վայել, վայելել, վայելք, հայելանման, հայեր, ինքնաեռ, շղթայել, Կայեն, ծառայել:

129. Գրի´ր բառամիջում է ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Առէջ

Տատիկը Առէջ էր փնտրում գուլպաների համար

ելևէջ

Նրա ձայնը անդադար ելևէջում էր։

երբևէ

Ես երբևէ չեմ եղել Լոնդոնում։

որևէ

Մեր դասարանից որևէ մեկը անպատրաստ չի։

Սևանհէկ

Երկար տարիներ շահագործվում է Սևանհէկ։

չէինք

Մենք չէինք Խաղում ֆուտբոլ։

ուրևէ

Մեքենան ուրևէ կմոտենա։

130.Գրի´ր բառամիջում о ունեցող յոթ բառ: Այդ բառերով կազմի´ր նախադասություններ:

Տնօրեն

Մեր տնօրեն բարեհանբույր է։

Կեսօր

Ես կեսօրին վերադարձա տուն։

Գիշերօթիկ

Հայաստանում շատ գիշերօթիկներ կան։

Բնօրրան

Իմ բնորրանը Հայաստանն է։

Անօգնական

Բակի շները անօգնական են։

Ոսկեզօծ

Ես մայրիկիս նվիրեց ոսկեզօծ ականջօղներ։

Ընդօրինակել

Լավ մարդկանց ընդօրինակել հանցանկ չէ։

132. Կետերը փոխարինի´ր բ,պ կամ փ տառերով (հարկ եղած դեպքում դիմի´ր ուղղագրական բառարանին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թպրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամբորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դի´միր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարքաբեկել, գրկել, ձագուկ:



Արտաշես և Սաթենիկ

 

Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը

գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ

անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ

օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Առաջադրանք

Փորձի՛ր աուդիո տարբերակով ներկայացնել առասպելը



Մաթեմատիկա

  1. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (72=2x2x2x3x3; 96=2×43)=2
  2. բ․  (90=2x3x3x5 126=2x3x3x7)=2x3x3=18
  3. ․  (108=2x2x2x13 198=2x3x3x11)=2
    դ․  (125=5x5x5 200=2x2x2x5x5)=5×5=25
    ե․  (175=5x5x7 324=2x2x3x3x3x3)=0
    զ․  (40=2x2x2x5 56=2x2x2x7 72=2x2x2x3x3)=2x2x2=8
    է.  (120=2x2x2x3x5 140=2x2x5x7 189=3x3x3x7)=0
  4. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենամեծ ընդհանուր բաժանարարը․
    ա․ (88=2x2x2x11 104=2x2x2x13)=2x2x2=8
    բ․  (85=5×17 102=2x3x17)=17×17=289
    գ․  (31=31 40=2x2x2x5)=0
    դ․  (140=2x2x5x7 224=2x2x2x2x2x7)=2x2x7=28
    ե․  (45=3x3x5 48=2x2x2x3x3 81=3x3x3x3)=3×3=9
    զ․  (57=3×19 76=2x2x19 83=83)=0
    է․  (260=2x2x3x5x5 325=5x5x13 455=5x7x13)=5
  5. Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    • ա․ [21=3×7 28=2x2x7]=2x2x7x3=84
    • բ․  [84=2x2x3x7 108=2x2x9x3]=2x2x9x3x7=756
    • գ.  [160=2x2x2x2x2x2x5 260=2x2x5x13]=2x2x5x13=260
    • դ․  [14=2×7 35=5×7 42=2x3x7]=2x3x7x5=220
    • ե․  [15=3×5 40=2x2x2x5 45=3x3x5]=3x3x5x2x2x2=360
  6. Թվերը  պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտիր ամենափոքր ընդհանուր բազմապատիկը․
    • ա․  [23=23 31=31]=31×23=713
    • բ․   [32=2x2x2x2x2 35=5×7]=5x7x2x2x2x2x2=1120
    • գ.   [54=2x3x3x3 126=2x3x3x7]=2x3x3x7=126
    • դ․   [48=2x2x2x2x3 36=3x2x2x3 54=2x3x3x3]=2x3x3x3=54
    • ե․   [51=3×17 68=2x2x17 85=5×17]=5x17x2x2x3=1020
    • Շրջանաձև վազքուղու մեկնարկային կետից միաժամանակ միևնույն ուղղությամբ դուրս եկան երկու հեծանվորդ։ Քանի՞ րոպեից նրանք նորից կհանդիպեն մեկնարկային կետում, եթե նրանցից մեկը մի լրիվ պտույտը կատարում է 8 րոպեում, մյուսը՝ 10 րոպեում։ {8=2x2x2 10=2×5}=2x5x2x2=40


past simple

  1. Steve came to my house last week.
  2. went to college 3 years ago.
  3. He ate dinner 1 hour ago.
  4. slept well last night.
  5. lived in Bangkok for 5 years (I don’t live there anymore).
  6. He entered a room, lit a cigarette, and smiled at the guests.
  7. The teacher said that the earth moves around the sun.
  8. The teacher taught the lesson well.
  9. The baby cried in the cradle.
  10. She left the town for good.


Մաթեմատիկա

4․ Գտեք թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
25 և 85=5x17x5=425
49 և 28=7x7x2x2=196
22 և 33=3x11x2=66
105 և 3=3x5x7=145

Տնային առաջադրանքներ

2․ Թվերը պարզ արտադրիչների վերլուծելով՝ գտեք նրանց
ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
{18=2x3x3 և 26=2×13}=2x13x3x3=234
{108=2x2x3x3x3 և 42=2x3x7}=2x2x3x3x3x7=252
{25=5×5 և 40=2x2x2x5}=2x2x2x5x5=200
{58=2×29 և 86=2×43}=2x43x29=1864
{44=2x2x11 և 64=2x2x2x2x2x2}=2x2x2x2x2x2x11=704



Մայրենի

թափանցիկ

շրջիկ

մարդիկ

սիրտձմրել

ձանձքշել

դիպուկ

օրենք

ճաշակ

ախորժակ

սահնակ

պահակ

ընդունակ

մոլորել

մոլորակ

գիտուկ

պատվիրակ

բռնակ

կտրուկ

դիպուկ

խոսափուկ



Մաթեմատիկա

32|2

16|2

8|2

4|2

2|2

1

32=2x2x2x2x2x1

45|3

15|3

5|5

1

45=3x3x5

56|2

28|2

14|2

7|7

1

56=2x2x2x7x1

78|2

39|3

13|13

1

78=2x3x13

92|2

46|2

28|14

14|7

7|7

1

92=2x2x14x7x7x1

46|2

23|23

1

46=2x23x1

145|5

29|29

1

145=5x29x1

234|2

117|3

39|3

13|13

1

234=2x3x3x13x1

324|2

162|2

81|3

27|3

9|3

3|3

1

324=2x2x3x3x3x3

365|5

73|73

1

365=5x73x1

398|2

109|109

1

398=2x109x1

426|2

213|3

37|37

1

426=2x3x37

428|2

214|2

107|107

1

428=2x2x107x1

505|5

101|101

1

505=5x101x1



Next page →
Զանցել գործիքագոտուն