Category Archives: Մայրենի

Մայրենի

  • Ստուգում ենք մտավարժանքը:
  • Քննարկում ենք Լեոնիդ Ենգիբարյանի «Մի՛ նեղացրեք մարդուն» գործը:
  • Բերանացի ասա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը:

Բառարան՝

  • ըլլա-լինել
  • ակոս-փոս, կնճիռ (փոխաբերական)
  • կոչնակ-զանգ
  • բերրիություն-առատություն
  • կայլակ- փոքրիկ կաթիլ
  • ցորյան-ցորեն
  • գերանդի-խոտ հնձելու գործիք
  • ամբար-շտեմարան
  • աղուն-հացահատիկ
  • բերկրություն-ուրախություն


Մայրենի

Կարդա՛ Լեոնիդ Ենգիբարյանի «Մի նեղացրեք մարդուն» ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին՝

  1. Մեկնաբանի՛ր ստեղծագործությունը հետևյալ տեսակետից՝ եթե անմտորեն կամ միտումնավոր նեղացնենք մարդուն, ապա նա կնեղանա և չի անի ոչինչ:
  2. Շարունակի՛ր հեղինակի միտքը՝ «Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու մենք այնպես կարող է նեղացնենք մարդուն, որ նա երբեք կյանքում չկարողանա վերականգնվել հոգեպես»
  3. Ինչպե՞ս կմեկնաբանես հետևյալ տողը՝ «Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։», համաձայն ես հետևյալ մտքի հետ, մեկնաբանի՛ր։ Այո՛,համաձայն եմ այդ մտքի հետ, քանի որ մարդը դիմացինին պետք է վարվի այնպես ինչպես ուզում է վարվեմ իր հետ:
  4. Տեքստում ընդգծված բառերին ավելացրու՛ հատկանիշ ցույց տվող բառեր։

մարդ-գեղեցիկ

գրել-մաքուր

աշխարհ-զարմանալի

երաժշտություն-բարձր

զգացմունք-քնքուշ

Մի′ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:



Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Էդմոնդե դե Ամիչիսը իտալացի գրող, քաղաքական գործիչ, լրագրող, մանկագիր և բանաստեղծ է: Հռչակվել է «Սիրտը» վիպակով, որը գրված է դպրոցականի ծրագրի ձևով։

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորում, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ Ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: Նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: Նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:

Ես մտածում եմ, որ ինչի է պետք միայնակ սիրել սովորելու համար:

2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:

Լավ որովհետև նա օգնում էր հայրիկին, որ հայրիկը ավելի շատ գումար վաստակի:
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:

Ես իմ ընտանիքին ամեն բանով օգնելիս ինձ ասում են կեցես:
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:

Ես հայրիկին օգնելիս հաճույք եմ ստանում և հայրիկը ինձ միքիչ գումար է տալիս իսկ եթե մայրիկին օգնեմ նա ինձ համեղ ուտեստ կպատրաստի:
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:

Ես սովորեցի, որ պետք է ամեն հարցով օգնել ընտանիքին և ընկերներին:



Մայրենի

  1. ինչի՞ մասին էր այն, Բնության մասին:
  2. ի՞նչ հասկացար, Հասկացա, որ չի կարելի ծառերին վնասել:
  3. ի՞նչ սովորեցիր: Սովորեցի, որ պետք է շատ ծաղիկներ և ծառեր տնկել:

Ծառերի գանգատը

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում,
փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ
անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր
տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու
պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են
շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ
օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում… բայց
մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ
փչացնում, ոչնչացնում:
Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ
կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ —
թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն
պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ
պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…



Մայրենի

  • Ներկայացրու՛ ընթերցանության օրվա ընթերցածդ գիրքը:
  • Կատարի՛ր առաջադրանքները:
  • Բառերը ձևափոխի՛ր և գրի՛ր այնպես, որ միտքը չաղավաղվի

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն (ունենալ) ուներ, մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի (գնալ) էր գնում Մթնաձորի խորքերը։ (Ձմեռ) ձմռանը լուսնյակ գիշերներին, երբ (վախ) վախից ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը (վազել) վազում  էր (շներ) շների հետևից, հրճվանքից ճչում։ (Գիշեր) գիշերները որսը նրա համար հարազատ տարերք էր։ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «Մթնաձոր»

  • Տրված նախածանցներից յուրաքանչյուրով 3-ական բառ կազմիր:

ան-անվերջ,անհարմար,անտառ(առանց տառ)

ապ-ապoրինի,ապուշ,ապերջանիկ

տ-տգեղ,տգետ,տկար

դժ-դժգոհ,դժբախտ,դժգույն

չ-չտես,չուզող,չխոսկան

գեր-գերմարդկային,գերարագ,գերազնիվ

անդր-անդրկովկաս,անդրադարձ,անդրավարդիք

  • Տանդրված վերջածանցներից յուրաքանչյուրով 3 ական բառ կազմիր:

ջրալի,հյութալի,յուղալի-ալի

զզվելի,հաճելի,նախանձելի-ելի

փոքրիկ,մատիկ,շնիկ-իկ

գիրք,միտք,զենք-ք

անձրևանոց,գզրոց,հնոց-ոց

մանկություն,խաղաղություն,գժություն-ություն

անձրևանոց,խոհանոց,գժանոց-անոց

  • Կարդա՛ բանաստեղծությունը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր և սովորի՛ր անծանոթ բառերը: հուշեր-հիշողություններ ,դալուկ-անգույն, վիշտ-ցավ:
  • Ընդգծված բառերը ի՞նչ խոսքի մաս են:

հին-ածական

աշխարհ-գոյական

երազել-բայ

հուշերի-գոյական

նայում եմ-բայ

մորս-գոյական

դեմք-գոյական

եղել էի-բայ

թել-գոյական

մշուշում-գոյական

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Ու չեմ նրան երազել
Իմ հուշերի մշուշում:

Բայց երբ նայում եմ խաղաղ
Մորս դեմքի դալուկին,
Ինձ թվում է, թե մի պաղ
Վիշտ է եղել կյանքը հին:

Հին աշխարհը չեմ տեսել
Ու ոչ մի բան չեմ հիշում,
Բայց թողել է նա մի թել
Մորս աչքի մշուշում:



Մայրենի

  • Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Ծույլ տղա» ստեղծագործությունը: կարդացել եմ
  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը և սովորի՛ր:

Դուրգա-փայտագործ

փուքս-անագագործ

կլեկչ-անագագործ

նալբանդ-պայտար

ամեհի-կատաղի

  • Համաձա՞յն ես տղայի ասածների հետ, թե ոչ: Մեկնաբանի՛ր պատասխանդ:

Ոչ որովհետև եթե նա ոչ սովորի ոչ տնայինները չկատարի ուրեմն անխելք կմնա:

  • Ի՞նչ խորհուրդ կտայիր տղային:

Որ լիքը գիրք կարդա գերազանցիկ լինի և աշխատանք գտնի իր համար:



Մայրենի

Կան բառեր, որոնք ձևով, հնչյունական կազմով նույնն են, բայց իմաստով բոլորովին տարբեր, օրինակ՝ գունդ- գնդաձև մարմին, գունդ-զորք: Այսպիսի բառերը կոչվում են համանուններ: Խոսքի մեջ այս բառերը չեն շփոթվում, քանի որ միանգամայն տարբեր են:

  • Տրված բացատրությունների դիմաց գրի՛ր համանուն բառերը, օրինակ՝
  1. ծովային կենդանի- փոկ
  2. կաշվե գոտի-փոկ

 

  1. հանձնել- տալ
  2. ամուսնու քույր- տալ

 

  1. կռիվ- մարտ
  2. գարնան առաջին ամիս- մարտ

 

  1. ճակնդեղ- բազուկ
  2. ձեռքի վերին հատվածը, թևը- բազուկ
  • Բառարանների օգնությամբ գտի՛ր տրված բառերի համանունները, օրինակ՝
  1. սեր-համակրանք,
  2. սեր-կաթնասեր, սերուցք

 

  1. շահ- օգուտ
  2. շահ- թագավորի կոչում

 

  1. մատ- շախմատի քայլ
  2. մատ- ձեռքի մատ

 

  1. կետ- վերջակետ
  2. կետ- ջրային ձուկ

 

  1. թառ- հավերի նստելու տեղ
  2. թառ- երաժշտական գործիք

 

  1. լուծ- փորի լուծ
  2. լուծ- ծանր բեռ

 

  1. դող- մրսել
  2. դող- անվադող

 

  1. ափ- ձեռքի ափ
  2. ափ- ծովի ափ

 

  1. ակ- անիվ
  2. ակ- աչք
  3. ակ- շողակ
  • Դուրս գրի՛ր ժողովրդական բառախաղի մեջ եղած համանունները: Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր թե ինչ է նշանակում՝

Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:

աղա-հարուստ

աղա-բայ, 3-րդ դեմք, եզ. թիվ

Մուկը ասաց մկանը, ցավում է իմ մկանը:

մկանը-մուկ

մկանը-ջիլ

  • Ընդգծիր այն բառերը, որոնք ունեն իրենց համանունները՝

Կար, ծաղիկ, բարի, եղանակ, քանոն, ծածկոց, թառ, գազ, աթոռ, բութ, հյութ, բուն, լալ, ոտք:

  • Տրված համանունների բոլոր իմաստներով նախադասություններ կազմիր՝ մարտ, զատիկ, գոլ, վարել:

Մարտը թեժանում էր:

Մարտը տաք ամիս էր:

Կանաչ խոտերի մեջ երևում էին զատիկները:

Մենք Զատիկը նշեցինք Գյումրիում:

Մայրիկը գոլ ջուր խմեց:

Հայրիկը գոլ խփեց:

Երիտասարդը արագ էր վարում մեքենան:

Գյուղացիները վարում էին դաշտերը:

  • Համանուն բառերով զվարճալի պատմություն հորինիր:

Դրսում մարտն է

Լավ եղանակ էր: Արամը քթի տակ սուլելով անծանոթ եղանակ , փորձում էր խնդիրը լուծել մի քանի եղանակով: Հանկարծ ծաղիկ հացը ձեռքին ծաղկին մոտեցավ Մանեն: Նա ուզում էր զատիկներ գնել Զատկի սեղանը զարդարել ու համար: Նա դուրս եկավ խանութ գնալու: Հանկարծ սկսեց ամպերի մարտը, դա հաճախ է լինում մարտին:



Մայրենի

  • Ո՞ր բառն է ավելորդ, ինչու՞: Հարություն-հար+ություն, որովհետև ածանցավոր բառ է:
  1. կորյուն
  2. մանուկ
  3. հասմիկ
  4. երիցուկ
  5. հարություն
  • Ո՞ր բառը պետք է գրվի փոքրատառով: հայաստանցի-հայ+ա+ստանցի:
  1. Հայկ
  2. Գորիս
  3. Հայաստան
  4. Հայաստանցի
  • Գտի՛ր թե որ բառներն են սխալ գրված: մարտիկ-մարդիկ ուղղետոմս-ուղետոմս ուղղարկեն-ուղարկեն

Բազմաթիվ մարտիկ են հավաքվել դրսում, որպեսզի ուղղետոմս գնեն և ուղղարկեն իրենց իրերը:

  • Որ նախադասություններում է ոսկի բառը գործածվել ուղիղ իմաստով:
  1. Ոսկի ձեռքեր ունի վարպետը: սխալ
  2. Գանձարանի ոսկին անհետացել էր: ճիշտ
  3. Ոսկի հասկերը ծփում էին դաշտում: սխալ
  • Ինչքա՞ն բառ կարող ես «քամել» քարտեզագրել բառից: քար,քարտեզ,գրել,երազ,գետեզր,քարտ,երազել,եզր,քերել,եզ,արտագրել,երգ,երգել,արտ,տաք,տարազ,գազ,գազար,տեր,գեր,գրազ,զատել,զտել,գազել,լար,արագ,գալար,եզերք,գետ,տեգ,Զաքար:


Մայրենի

  • Դիտում ենք ուսուցողական անիմացիոն մուլտֆիլմը:
  • Պատրաստվում ենք թանգարանային այցելությանը, քննարկում ենք, նախապատրաստվում:
  • Վահան Տերյանի «Գարուն» բանաստեղծությունից դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

գգվող-գրկող, տագնապ-անհանգստություն, մրրկում-ուժեղ քամի

  • Գրավոր շարադրի՛ր թե ինչի մասին է բանաստեղծությունը:

Բանաստեղծը նկարագրում է, որ նոր և ծաղկաշատ գարուն է, այն ասես վառվել է իր շուրջ: Նա նոր հույզեր է զգում, շուրջն ամեն բան նազում է: Նոր, անհայտ, բայց հաճելի բաների սպասումով բանաստեղը վայելում է պահը:

  • Բանաստեղծությունից դուրս գրիր գոյականները, բայերը:Բայ-վառել,ուզում է,սիրել,փայփայել,գգվել,փակվում,լսում է, երազել,կանչել: Գոյական-ծաղիկ,գարուն,երեկո,գանգեր,տագնապ,ձեռք,մեկը:
  • Բառակազմական վերլուծության ենթարկիր հետևյալ բառերը՝
  1. ծաղիկ-պարզ
  2. անափ-ան+ափ
  3. քնքշորեն-քաքուշ+որեն
  4. անտես-ան+տես
  5. այնքան-այն+քան

«Գարուն»

Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
— Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
Ուզում եմ անուշ փայփայել մեկին։
Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
— Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…
Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
Իմ բացված սրտում հնչում է մի երգ.
— Կարծես թե մեկը ինձ է երազում,
Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…



Մայրենի

1. Վերականգնի՛ր բառերը՝ զարե, մտացկրո, նղասե, ատմիտ։

Երազ, մարտկոց, սեղան, մատիտ

2. Ո՞ր բառն է շարքում «օտար»։ Ինչո՞ւ։

Զնգոց, ջնջոց, թրջոց, կրակոց, փողոց։

Փողոց, քանի որ մնացած բառերի վերջը «ոց»-ը դա ածանց է, իսկ փողոցը պարզ բառ է:

3. Ի՞նչ կմնա , եթե «ակվարել» բառից հանես «հերկը» և «անիվը»։

Ել — ելնել

4. Տրված ո՞ր բառերում կարող ենք ավելացնել իք վերջածանցը։ Գրի՛ր այդ բառերը։
Համերաշխորեն, վառելափայտ, գնորդ, անմիտ, ուտել, հայրենական, երկնագույն, վարագույր։

Անմտիք, ուտելիք

5.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ բառեր այնպես, որ դառնան հնարավորինս գեղարվեստական-նկարագրողական։Անտառը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր քաղաքը։ Քաղաքում իշխում էր թագավորը, որի մասին բազմաթիվ լեգենդներ էին պատմում։

Հսկա անտառը սկսվում էր այնտեղ, որտեղ վերջանում էր քաղաքը: Քաղաքում իշխում էր շատ լավ թագավոր, որի մասին բազմաթիվ լեգենդներ էին պատմում:

6. Կարդա՛ ընտրված քառյակները և փորձի՛ր գուշակել , թե որ բանաստեղծության հեղինակն է Եղիշե Չարենցը։ Բ.

Ա․ Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
Թախիծս խաղաղ անուրջի նման.
Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

Բ․ Մոխիրի միջից — կարմիր կրակներ:
Միթե չի՞ մարել, միթե չի հանգել:
Աչքեր են կարծես — կասկածոտ, հրոտ:
Բոցկլտում են` հին հրդեհին կարոտ:

7. Նախորդ առաջադրանքի քառյակներից մեկը Չարենցն էր գրել, իսկ ո՞վ է գրել մյուսը։ Յուրաքանչյուր քառյակից առանձնացրո՛ւ հեղինակների ոճին բնորոշ բառերը, որոնք քեզ օգնեցին գուշակել։

Համար Ա բանաստեղծությունը գրել է Վահան Տերյանը:

8. Տրված ասացվածքներից ո՞րն է արևմտահայերեն։ Բացատրի՛ր ասացվածքը։

Ա․ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Բ․ Եթէ կռնակ ունիս, բեռ բեռցնող շատ կ’ըլլայ։

Համար Ա-ն է արևմտահայերենով:
Բացատրություն՝ Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:

9. Վերականգնի՛ր ասացվածքները։Արթնացավ՝ կորավ։

Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում։

Գործը՝ գործիմացին։

Երազում գտավ:

Չեն հարցնում՝ ինչ ես ուտում:

Երկաթը՝ դարբնին:

Աղքատին բոլորը հարցնում են` ինչ ես անում, չեն հարցնում՝ ինչ ես ուտում:
Արթնացավ՝ կորավ, Երազում գտավ:
Գործը՝ գործիմացին, Երկաթը՝ դարբնին:

10. Գրի՛ր շարադրություն «Գարունը այնքան ծաղիկ է վառել» վերնագրով։

Եկավ գարուն բերեց տաքություն
Գարունը այնքան ծաղիկ է վառել։

Ձմեռը գնաց, Գարունը եկավ
Գարունը այնքան ծաղիկ է վառել։

Խոտը կանաչեծ, ծառերը ծակխեցին ախ
Գարունը այնքան ծաղիկ է վառել։

Ախ Գարուն ինչ սիրունես դու
Գարունը այնքան ծաղիկ է վառել



Next page →