Category Archives: Պատմություն

Ինքնաստուգում պատմություն

1.Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Հայրենիքը այն է որ

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Այրարատ,Գուգարք,Տայք,Բարձր Հայք, Սոփք, Աղձնիք, Տուրուբերան, Վասպուրական,Ուտիք, Արցախ, Սյունիք, Մոկք, Կորչայք, Փայտակարան, Պարսկահայք

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ հայք – 331.000

Փոքր հայք – 300.000

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Բզնունյաց ծով

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստանը ներկայումս։ Հայկական լեռնաշխարհը:

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Սկսվել 3 միլոն տարի առաջբաժանվել է երեք մասի։

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Իր ճարտարապետական կառույցներով, որոնից այժմ կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին։

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Որովհետև գտնվում է լեռնային գոտում՝ Հայկական Լեռնաշխարհում։

 

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Արմենիա, Սոմխեթ ш,Ուրարտու

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստնի թագավորության մեջ

Հայաստանի տարածքում ստեղծվել էին բազմաթիվ վաղ պետական կազմավորումներ, բայց Վանի թագավորությունը կանխեց դա։

11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

Փոքր Հայքում, զբաղեցրել է պատմական Կիլիկիա շրջանը

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

Արտին լեռան վրա, Արզնիում, Ազոխում

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

Սարգոն 2-րդն

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Ռուսա Բ ներկայիս Երևանի տարածքում կառուցեց Թեյշեբաինի (Կարմիր բլուր) քաղաքը։ Այն նվիրված էր ռազմի և քաջության աստված Թեյշեբային։

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Արարատը 5137մ

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Հայկը

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Սկյութական ցեղեր

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հնդեվրոպական

21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Սարդուրի Դ

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Հայկական լեռնաշխարհում բացվել են նեոլիթյան բազմաթիվ հուշարձաններ։ Դրանցից հատկապես կարևոր են Աղձնիքի և Հայոց Միջագետքի տարածքում գտնվողները։ Այդ տարածքը հնագետները անվանում են <<Ոսկե եռանկյունի>>։

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

Մենուա արքան։

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Որովհետև ըստ Աստվածաշնչի,այնտեղ հանգրվանել է Նոյի Տապանը

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

մոտ մ.թ.ա. 827- մոտ մ.թ.ա.764, Վանի թագավորության թագավոր մ.թ.ա. 786-764 թվականներ։

26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը

Սյունիքը

27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը

Քարի դարում

28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը

Արագած բարձրությունը 4090 մ

29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը

Իշպուինի

30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը

Արատտա

31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր

Նաիրի երկիր

32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը

Թոնդրակ կամ Թոնդուրեկ

33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին

Մենուա

34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը

Սևանա լիճ, Վանա լիճ, Ուրմիա լիճ

35․ Ի՞նչ է Շանիդարը

քարեդարյան հնավայր-քարայր Հայկական լեռնաշխարհի հարավարևելյան մասում

36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը

Գեղամա ծով

37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան

Սարդուրի Ա

38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը

Արգիշտի Ա

39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին

Սալմանասար Գ-ին

40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
Զենք ստանալը։

41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը

Սարդուրի Բ

42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը

Կապուտան ծով

43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը

Տիգրիս, Եփրատ, Կուր, Արաքս,Արածանի

44․ Ո՞րն է հայոց մայր գետըԱրաքսը

45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին

Իշպուինին

46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան

Ք․ա․ 9-րդ դար – մոտ Ք․ա․ 786

47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը

Սարդուրի 1-ին

48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օորոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա

Արածանիիջրերում 301 թ․ Հայոց Տրդատ 3-րդ Մեծ արքան, արքունիքը, զորքը և ժողովուրդը մկրտվել են քրիստոնյա։

49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը

Արարատյան դաշտ,Մշո դաշտ

50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը



ԱՄՐՈՑԻ ՄԱՍԻՆ

Էրեբունի ամրոցը հանդիսանում էր Ուրարտուի ռազմա-վարչական կենտրոնը։ Ամրոցը գտնվում է Երևանի հարավ-արևելյան մասում, բարձրադիր բլրի վրա, որն ի սկզբանե անվանվել է Արին-բերդ։ Այս բլրի վրա միջնաբեդի լավ ընտրված ռազմավարական դիրքը թույլ էր տալիս տեսնել Արարատյան դաշտը և այնտեղ տանող ճանապարհները։



Արգիշտի Ա-1

Մենուային հաջորդում է որդին՝ Արգիշտի Ա-ը։ Նրա օրոք ՈՒրարտական պետությունըհասնում է իր ռազմական և քաղաքական հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա-ը իր թագավորության ընթացքում ձեռնարկել է մի շարք արշավանքներ, որոնց մասին գրված է Վանի ժայռի վրա փորագրված

տարեգրության մեջ։



Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհ, ֆիզիկաաշխարհագրական տարածք, հայ ժողովրդի բնօրրան։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Իրանական և Փոքրասիական սարահարթների միջև։ Հյուսիսում Կովկասյան լեռներն են և Սև ծովը, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը։ Երբեմն Հայկական լեռնաշխարհ և Հայկական բարձրավանդակ հասկացությունները նույնացնում են, սակայն աշխարհագրության հայ մասնագետները հաճախ հստակորեն սահմանազատում են դրանք։ Մասնավորապես, Հայկական լեռնաշխարհը ֆիզիկաաշխարհագրական առանձին ռեգիոն է, որն իր մեջ ընդգրկում է մի շարք մասեր, այդ թվում Հայկական բարձրավանդակը, որը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը։



Ուրմիա լճի մասին

Ուրմիա լիճը Հայկական լեռնաշխարհի ամեմանմեծ լիճն է: Գտնվում է Իրանի հյուսիս-արևմուտքում:
Ուրմիա լիճը անվանվել է նաև Կապուտան, Թիլ։ Հունական աղբյուրներում հիշատակված է Մանթիա, Մեդի, Սպավտա կամ Սպաուտա անունները, որոնք նույնպես նշանակում են կապույտ:
Լիճն ուսումնասիրել են Վ.Վ. Բոգաչևը, Գ. Ռիբենը, Կ.Ն. Պաֆենհոլցը և ուրիշներ: Նրանք ենթադրում են, որ լիճն առաջներում հոսուն է եղել դեպի Կասպից ծով`   Ամարդոս (Սեֆիտռուդ) գետի միջոցով: Սոհունդ լեռան արտավիժմամբ կապը Կասպից ծովի հետ կտրվել է: Կարծիք կա, որ Ուրմիան Խոյի դաշտով կապ է ունեցել Արաքս գետի հետ: Լճափից դեպի Խոյ քաղաքը գնացող ճանապարհին կան դարավանդների հետքեր, որը հիմք է տալիս կարծելու, որ լճից գետ է դուրս եկել ու Կարաթափա լեռնանցքով թափվել է Արաքսի մեջ: Մեկ այլ փաստ. Թավրիզի մոտ Կարմիրջուր (Աջի) գետի վրա կան բարձր դարավանդներ, որոնք դեպի լիճն աստիճանաբար ցածրանում են, մտնում լճագետային նստվածքների տակ: Այսինքն`   շրջապատի լեռները բարձրանում են, գոգավորության հատակն իջնում է`   կապված տեկտոնական շարժումների հետ:
Գարնանը մակարդակը բարձրանում է: Սնվում է անմիջապես լճի մակերեսին թափվող տեղումներով, գետերի միջոցով և մասամբ ստորերկրյա ջրերով: Ուրմիա են թափվում բազմաթիվ գետեր`   Սալմաստի գետը, Ջահատու, Կարմիրջուր (Աջի), Կադեր, Մարի (Բարանդուզ), Նազլու: Համեմատաբար խոշոր գետերը լճափին դելտաներ են առաջացնում: Գետերի դելտաները հաճախ ճահճացած են`   բերված տիղմի պատճառով, հատկապես Զագրոսի համակարգից իջնող գետերը, ունենալով մեծ անկում կատարում են ուժեղ էրոզիա և բերում են մեծ քանակությամբ տիղմ:
Աղիությունը շատ բարձր է`   150-250% է, հիմնականում քլորիդներ են, որ ափամերձ մասերում ամռանը հանդիպում են ինքնանիստ աղի կամ աղուտների ձևով: Ծանծաղ մասերում աղը նստում է նաև ձմռանը, երբ ջերմաստիճանն իջնում է և ջրի լուծողականությունը թուլանում է: Ամռանը ջրի ջերմաստիճանի բարձրացման հետ մեկտեղ աղի մի մասը նորից լուծվում է և աղիություը մեծանում է: Աղիության պատճառով կենդանական աշխարհը գրեթե բացակայում է: Ձկներ չկան, կան միայն մանր խեցգետնամաններ և որոշ ջրիմուռներ:
Լճի մերձակայքում կլիման շատ չորային է և անհրապույր: Քամու դեպքում օդը հագեցած է աղի փոշով: Լճի ափերին կան բուժիչ ցեխեր և լճի հատակից բխող անուշահամ ջերմուկներ:
Լճում կա 60 կղզի`   գլխավորապես հարավային մասում: Խոշորներն են Էշակ, Թելա, Ձիերի, Շահի:
Նավարկելի է: Արևմտյան ափի մոտ են Ուրմիա, Շահպուր քաղաքները:
1926 թվականին լիճը վերանվանվել է Ռեզայի, ի պատիվ Ռեզա Փեհլեվի շահի: 1970 լճին վերադարձվել է նախկին անունը: 1967թ-ից լիճը ներառվել է Ուրմիա ազգային պարկի մեջ:


Մենուա արքայի մասին

Հայ պատմագրության և առկա արձանագրությունների մեջ Մենուայի մասին կենսագրական տեղեկությունները բացակայում են։ Հայտնի չեն նրա մանկության և պատանեկության մասին տեղեկությունները։ Ամուսնության և ընտանիքի վերաբերյալ ևս ոչինչ հայտնի չէ։ Պատմագրության մեջ պահպանվել են նրա կառավարման շրջանի և գործունեության վերաբերյալ տեղեկությունները։

Մենուա արքան պատմության մեջ դիտարկվում է ոչ միայն որպես հզոր տիրակալ, այլև բարենորոգիչ ու հմուտ զորավար։ Վան քաղաքում հայտնաբերված մի արձանագրությունից հայտնի է դարձել, որ արքան իր Արծիբի (Արծիվ) ձիով մրցույթի ժամանակ ցատկել է 22 կանգուն` մոտ 11,4 մետր, այն մինչ օրս չգերազանցված ռեկորդ է հանդիսանում համաշխարհային պատմության մեջ։



Մեծ Հայք

Մեծ Հայք, հայտնի է նաև որպես Մեծ Հայքի թագավորությունՀայոց թագավորությունՀայկական կայսրություն (լատին․՝ Armenia Maior), հինաշխարհյան և վաղմիջնադարյան շրջանի պետություն Հայկական լեռնաշխարհում, որը գոյություն է ունեցել մ․թ․ա․ 331-ից մինչև մ․թ․ 428 թվականը։ Թագավորությունը հիմնադրել է Հայաստանի սատրապ Երվանդ Գ-ն, ով Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքից հետո Մեծ Հայքը հռչակել է անկախ պետություն։ Երվանդունիներն իրենց աթոռանիստն են դարձնում Վանի թագավորության օրոք հիմնադրված Արգիշտիխինիլի քաղաքը, որը վերանվանվում է Արմավիր։ Երվանդունիների համահայկական թագավորությունն անկում է ապրում մ․թ․ա․ մոտ 200 թվականին՝ սելևկյան զորքերի կողմից Հայքի նվաճումից և Երվանդ Վերջինի գահազրկումից հետո։



Պատմություն

Բարև ձեզ։ Ես այսօր ձեզ կպատմեմ, թե մեր դասարանով որտեղ ենք գնացել։ Մենք դասերից հետո պատմության ուսուցչի հետ գնացինք Հայաստանի պատմության թանգարան։ Ճիշտ եք, այս թանգարանը ճանփորդություն չէնք կարող համարել,բայց թողեք լինի այդպես, քանի որ մեր նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք մեր հայրենիքը և նախնադարը։ Թվում էր, թե թանգարանը փոքր է, բայց մեծից մեծ էր։ Մենք բարձրացանք վերև և տեսանք հրաշալի տեսարան։ Ամբողջը նախնադարին վերաբերող գտածոներ էին։ Թանգարանում մեզ ուղեկցում էր գիդը և ցույց տալիս ամեն ինչ։ Ամենահետքրքիրն ինձ համար աշխարհի ամենահին կոշիկն էր, որն ավելի քան 5000 տարեկան է։ Հետաքրքիր էր տեսնել դիակառքերը, կարասները, բրոնզյա տարաները, զենքերը և այլն։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։