Պատմություն

Բարև ձեզ։ Ես այսօր ձեզ կպատմեմ, թե մեր դասարանով որտեղ ենք գնացել։ Մենք դասերից հետո պատմության ուսուցչի հետ գնացինք Հայաստանի պատմության թանգարան։ Ճիշտ եք, այս թանգարանը ճանփորդություն չէնք կարող համարել,բայց թողեք լինի այդպես, քանի որ մեր նախագծի շրջանակում ուսումնասիրում ենք մեր հայրենիքը և նախնադարը։ Թվում էր, թե թանգարանը փոքր է, բայց մեծից մեծ էր։ Մենք բարձրացանք վերև և տեսանք հրաշալի տեսարան։ Ամբողջը նախնադարին վերաբերող գտածոներ էին։ Թանգարանում մեզ ուղեկցում էր գիդը և ցույց տալիս ամեն ինչ։ Ամենահետքրքիրն ինձ համար աշխարհի ամենահին կոշիկն էր, որն ավելի քան 5000 տարեկան է։ Հետաքրքիր էր տեսնել դիակառքերը, կարասները, բրոնզյա տարաները, զենքերը և այլն։ Ճամփորդությունը շատ հետաքրքիր էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով