Category Archives: Uncategorized

Մաթեմատիկա

1.Լուծե՛ք հավասարումը․

a)2 ` (7x — 4) = 0
14x-8=0
14x=8
x=8/14

b)12-x +5= 7-18x

18x-x=7-5-12

17x=-10
x=-10/17

c)15 — 3x = 0
3x=15

x=5

d)x +2x + 3 = 7

3x=-3+7

3x=4

x=4/3

e)4(x – 2) = x

4x-8=x

4x-x=8

3x=8

x=8/3

f)5(x – 3) = 2x + 1

5x-15=2x+1

3x=16
x=16/3

g)7x — 3 + x = 4x — 9 + 5x

8x-9x=-9+3

-x=-6

x=6

  1. Մտապահել են մի թիվ, բազմապատկել են այն 4-ով և ստացել 52։ Մտապահված թիվը նշանակեք x-ով, կազմեք հավասարում և լուծեք այն: x.4=52x=52:4 x=13
  2. Մտապահել են մի թիվ, ավելացրել են 8 և ստացել 33։ Մտապահված թիվը նշանակեք x-ով, կազմեք հավասարում և լուծեք այն։                   x+8=33 x=33-8  x=25
  3. Դահուկավազքի մրցումներին մասնակցում էին 53 մարզիկ։ Աղջիկները 17-ով քիչ էին տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էին մասնակցում մրցումներին։ 53-17=36 36:2=18 18+17=35
  4. Երկու շրջանագծերի շառավիղները 3 սմ և 6 սմ են, իսկ նրանց կետերի ամենամեծ հեռավորությունը հավասար է 20 սմ-ի։ Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը։ 20+3+6=29
  5. Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞ մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։ 5 փոքր 9 մեծ7.Դասագրքից 971 վարժ․ էջ 172:


Մայրենի

Լենկթեմուրի արշավանքի ժամանակ նա ականտես է լինում մի հրաշքի. Օհան անունով մի քահանա քայլում է ջրերի վրայով: Լենկթեմուրը զարմացած հարցնում է, թե ինչ է ուզում, որ ինքն անի ծերունու համար: Ոսկի, արծաթ, թե ուրիշ հարստություն տա: Ծերունին էլ պատասխանում է, որ թող տա այնքան գերի, որքան կտեղավորվի վանքում: Այդպես էլ անում են:Բայց ասես վանքը անսահման տեղ ունենա, բոլորը տեղավորվում են: Երբ Լենկթեմուրը բացում է վանքի դուռը , այնտեղ տեսնում է միայն ծնկաչոք ծերունուն: Երբ լսում է, որ բոլորը աղավնի են դարձել և ազատվել, զարմանում է:Քահանայի մեծ և անսասան հավատքը հրաշքներ գործեց:



խոհանոցային արտադրություն

երորրդ ումսումնական շրջանում մեր տեղնոլոգյական գործունեությունը արտադրական խոհանոց է: Դասաժամին պատրաստում ենք տարբեր և համեղ ուտեստներ: Պատահում է հյուրասիրություների, որ ամենահետաքրքիր պատասխանատու աշղատանք է: Վերջերս դիմավորել ենք Վրաստանից եկաց հյուրերին: Պատրաստել ենք գաթա, բրդուճ հյուրասիրության համար: Իսկ, պատահել է, որ կազմակերպել ենք մեր ընդմիջումը, Պիցցա ենք պատրաստել և գնել ենք մթերքը: Շատ հավես և օգտակար գործունեություն:


Մայրենի

  • Ստուգում և քննարկում ենք մայրենիի դեկտեմբերյան ֆլեշմոբի առաջադրանքերը
  • Լրացուցիչ աշխատանք․ սովորի՛ր ձմռանը, ձյանը, Ամանորին նվիրված բանաստեղծություններ, տեսագրիր սովորածդ (կարող ես սովորել ընկերներիդ հետ՝ բաժանելով ստեղծագործությունը հատվածների)։ Կարող ես օգտվել հետևյալ ընտրանուց։

― Ո՞ւր գնացին ծաղիկները…
― Սո՜ւս. քնած են հողի տակ,
Տաք ծածկված ողջ ձմեռը
Ձյուն-ծածկոցով սպիտակ։

Կգա գարնան արևն էլ ետ
Իր շողերով կենդանի,
Ձմռան սաստիկ ցրտերի հետ
Ձյուն-ծածկոցը կըտանի։

«Ելե՛ք, կասի, իմ մանուկնե՛ր»,

Ու հենց նրանք իմանան,
Դուրս կըհանեն գլխիկները,
Աչիկները կըբանան։



Մայրենի

  • Առաջադրանքների ստուգում քննարկում
  • Քննարկում ենք Հ․ Ք․ Անդերսենի «Լուցկիներով աղջիկը» հեքիաթը։
  • Լրացուցիչ աշխատանք․ գրի՛ր պատում վերնագրերից որևէ մեկով կամ ինքդ վերնագիր առաջարկիր՝ «Եթե ես լինեի Ձմեռ պապ», «Նոր տարվա ամենասպասված նվերը», «Հրաշքի սպասումով», «Իրականացված երազանք»

«Եթե ես լինեի Ձմեռ պապ»

Ձմեռ պապ լինելը շատ բարդ է։ Պետք է աշխատես գոհացնել բոլորին, իսկ բոլորին գոհացնելը շատ դժվար է։ Եթե լինեի Ձմեռ պապ, ապա աշխարհի բոլոր մանուկներին կաշխատեի ուրախություն պարգևել։ Ես շատ խաղալիքներ և քաղցրավենիք կնվիրեի նրանց։

Կիրականացնեի մեծերի ամենանվիրական ցանկությունը․ կդադարեցնեի բոլոր պատերազմները և խաղաղություն կնվիրեի աշխարիհին։



Մայրենի

  • Առաջադրանքների ստուգում
  • Ընթերցի՛ր Ղազարոս Աղայանի «Ծառերի գանգատը» և կատարի՛ր առաջադրանքները՝

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

  • Առաջադրանքներ․
  • Բառարանի օգնությամբ գտի՛ր սևով նշված բառերի բացատրությունները և սովորի՛ր։

անգութ-խղճի զգացումից զուրկ։,

գերան-փայտ։,

գոմ-Ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս։

մարագ-Հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց։

լուծ-Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն:

սամի-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

սայլ-քառանիվ փայտաշեն բեռնատառ։,թուխ-Սևին տվող մուգ գույնի։

հանդ-արոտ

  • Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում մեր գերաններից շինում են տներ

  • Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։

Ապակով,պլաստիկով,կավով

  • Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։ այո որոհետև ծառը կդրում են, որ սարքեն։ Սեղան,աթոռ և այլ բաներ։
  • «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Ծառը շատ կարևոր է երկրագնդի և մարդու համար։ Այն մեր թթվածնի հիմնական պատասխանատուն է։ Երբ մենք փայտի պաշարներրը օգտագործում ենք, պետք է մտածել նաև լրացնելու մասին։ Եթե ամենքս մեկ ծառ տնկենք և խնայենք այն, հիասքանչ կլինի։ Փայտանյութը շատ կլինի օդը մաքուր, շուրջը գեղատեսիլ։



հետաքրքքիր տեղեկություներ Տերյանի մասին

Տերյանը. ազնիվ մետաղի պես փայլ տվեց մեր «արքայական» լեզվին, հարստացրեց մեր ազգային քնարերգությունը նոր մոտիվներով ու տաղաչափական ձևերով, նույնիսկ դուռ բացեց նոր հանգի համար»:



Բառարանընթերցման ֆլեշմոբ 2023

3.Քեզ հետաքրքրող անունների, ազգանունների բառարան: Ստեղծի՛ր քեզ հետաքրքրող անունների, ազգանունների ցանկ, բառարաններից գտի՛ր դրանց բացատրությունները (կարող ես օգտվել այս բառարաններից՝ «Հայոց ազգանունների բառարան«, «Արական անձնանուններ«, «Իգական անձնանուններ«):

Վարդան Վարդանյան |               | Վարդան-ունի իրանական  |      | Հրանոյշ |

Տիգրան Տիգրանյան   |               | ծագում                               |      | Նազիկ  |



6. Տիեզերքի մասին ուսումնական նյութ պատրաստիր, տեղադրի՛ր բլոգումդ:

1. Ո՞ր պնդումներն են ճիշտ:
1. Գիշերվա և ցերեկվա հերթափոխումը պայմանավորված է Երկրի՝  իր առանցքի շուրջ պտույտով:
2. Լուսինն իր պտույտի ընթացքում Երկրից երևում է տարբեր կողմերով:
3. Աստղը շիկացած հսկա գազային գունդ է, որը ճառագայթում է լուսային էներգիա

2.Ո՞ր պատասխանն է ճիշտ:
1. Քանի՞ համաստեղություն կա աստղային երկնքում.
ա) 40, բ) 88, գ) 56 դ) 72
3. Ո՞րն է Արեգակին ամենամոտ մոլորակը.
ա) Մերկուրին
բ) Վեներան
գ) Երկիրը
դ) Նեպտունը
4. Որքան է Երկրի հեռավորությունն Արեգակից.
ա) 80 մլն կմ
բ) 150 մլն կմ
գ) 200 մլն կմ
դ) 65 մլն կմ

5. Լրացրե՛ք  նախադասությունները:
1. Երկրին ամենամոտ աստղը  արև է:
2. Երկիրն Արեգակի շուրջ մեկ պտույտ կատարում է մեկ տարվա ընթացքում:
3. լուսին Երկիր մոլորակի միակ արբանյակն է:

6. Տիեզերքի մասին ուսումնական նյութ պատրաստիր, տեղադրի՛ր բլոգումդ:



Untitled

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում: Բոլոր տեղանունները գրվում են մեծատառով։

Օրինակ
հույն — Հունաստան:

Հիվանդ — հիվանդանոց

ծաղիկ — ծաղկանոց

մուկ — մկաստան

հայ — Հայաստան

նիստ — նստարան

այբուբեն — այբենարան

դաս — դասարան

դպիր — դպրոց

դարբին — դարբնոց

հյուր — հյուրանոց

զոր(ք) — զորանոց

ռուս — Ռուսաստան

գործ — գործարան

բրուտ — բրուտանոց

կույս — կուսանոց

ուզբեկ — ՈՒզբեկիստան

հնդիկ — Հնդկաստան

թուփ- թփանոց

ծիրանի — ծիրանանոց

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար —  Ջրանկար, ծովահարս

բ) ժանգապատ, արծաթագույն — ժանգագույն, արծաթապատ

գ) հողմածին, ջրաղաց —  հողմաղաց, ջրածին

դ) զորագունդ, երկրամաս — երկրագունդ, զորամաս

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր — Ձեռ(ք) + ա + գիր

գեղանկար — գեղ — ա — նկար

շրջազգեստ — շրջ(շուրջ) + ա + զգեստ

սիրահոժար — սիր(սեր) + ա + հոժար

դեղնակտուց — դեղն(դեղին) + ա + կտուց

հոդակապ — հոդ + ա + կապ

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:



Next page →