Skip to content

Մայրենի

  • Փակագծերում տրված բառերից ընդգծի՛ր ճիշտը
  1. Ոտքի (տակ,առաջ,վրա) արած գործը չի կարող լավ որակ ունենալ։
  2. Վերջին դեպքերից հետո Սուրենին չէր հաջողվում լեզու (գտնել, կորցնել, առնել) իր ընկերների հետ:
  3. Սովորողը չհասցրեց ժամանակին կատարել հանձնարարությունը, և նրա ամբողջ աշխատանքը (փոսն, ջուրն,
    գետնին) ընկավ։
  4. Արմենը ոչ մի կերպ գլուխ չէր (հանում, տանում, սարքում) այդ գործից։
  5. Գյուղում նրան բոլորը գիտեին․ լավ մարդու (անուն, աչք, ձեռք) էր հանել:
  6. Միքայելի ծնունդին ընկերները նրան առողջություն և (կարմիր, դեղին, կանաչ) ճանապարհ մաղթեցին:
  7. Բոլորը հավանել էին նրա պատրաստածները․ իսկապես (ոսկի, արծաթե, երկաթյա) ձեռքեր ունի։
  • Նշված դարձվածքներից ո՞րը չի կարող հանդես գալ որպես սովորական բառակապակցություն (ոչ դարձվածքային իմաստով)։

1․
ա․ սև կատու անցնել
բ․ ճամփին քար գցել
գ․ ձեռք առնել
դ․ մազին դիպչել
2.
ա․ հին երգը երգել
բ․ շնչի վրա նստել
գ․ պղտոր ջրում ձուկ որսալ
դ․ կրակի մեջ ընկնել
3.
ա․ սիրտը կոտրել
բ․ ջրի երես դուրս գալ
գ․ սառույցը կոտրել
դ․ զենքերը վայր դնել
4.
ա․ աչքը վախեցնել
բ․ ականջի հետևը գցել
գ․ թակարդն ընկնել
դ․ ձեռնոց նետել
5.
ա․ ձեռքերը լվալ
բ․ հաց կիսել
գ․ կրակը գցել
դ․ խոսքը ջուրը գցել

  • Ծաղրանկարներին համապատասխան դարձվածքներ գրի՛ր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Զանցել գործիքագոտուն