Մաթեմատիկա

Խնդիրներ
1.Գրադարակում կա 60 գիրք։ Այդ գրքերի 2/3-ը ամուր կազմով է։ Ամուր կազմով քանի՞ գիրք կա գրադարակում։ 60×2:3=40

2.Աղջիկները դասարանի աշակերտների ամբողջ քանակի 52 %-ն են։ Դասարանում կա 12 տղա։ Ընդամենը քանի՞ աշակերտ կա դասարանում։
12X100:48=25
100-52=48%

3. Հեռուստաաշտարակն ունի 420 մ բարձրություն և կազմված է երեք մասից։ Առաջին մասի բարձրությունն աշտարակի բարձրության 3/7 -ն է, իսկ երկրորդը՝ 1/4-ը։ Ի՞նչ բարձրություն ունի աշտարակի երրորդ մասը։

420:7X3=180
180+105=285
420-285=25

4. Մրցավազքն անցկացվում էր 25 կմ երկարությամբ օղակաձև ճանապարհին։ Յուրաքանչյուր մեքենա մինչև վերջնագծին հասնելը 20 անգամ պիտի անցներ այդ ճանապարհը։ Մեքենաներից մեկին մինչև վերջնագիծը մնում էր անցնելու ամբողջ ճանապարհի1/5 -ը։ Քանի՞ կիլոմետր էր անցել մեքենան։
20X25=500
500:5=100
500-100=400

5. Բասկետբոլիստը խաղի ընթացքում վաստակել է 36 միավոր, որ թիմի վաստակած միավորների 2/5 -ն է։ Քանի՞ միավոր է վաստակել թիմը։

36:2×5=90

6. Աշխատանքի երկրորդ օրը խառատը մշակել է առաջին օրը մշակած մանրակների քանակի 8/15 -ը։ Ընդամենը քանի՞ մանրակ է մշակել խառատը այդ երկու օրում, եթե երկրորդ օրը նա մշակել է 64 մանրակ։

64:8×15=120
120+64=184

7.Որոշե՛ք, թե տրված թվերից առաջինը երկրորդի քանի տոկոսն է. ա) 5 և 100, գ) 28 և 140, ե) և 40, բ) 25 և 125, դ) 800 և 160
5×100:100=5
28×100:140=20
8×100:40=20
8.Ապրանքի գինը 2000 դրամից բարձրացել է մինչև 2500 դրամ։ Քանի՞ տոկոսով է բարձրացել ապրանքի գինը։
2500×100:2000=125

125-100=25

9.Ճանապարհներին վթարների քանակը տարեկան 1500-ից նվազել է մինչև 1200։ Քանի՞ տոկոսով է նվազել վթարների քանակը։:
1200×100:1500=80

100-80=20

10. C կետը բաժանում է AB հատվածը AC և CB հատվածների, որոնց երկարությունները հարաբերում են այնպես, ինչպես 3 ։ 4։ Գտե՛ք այդ հատվածների երկարությունները, եթե AB հատվածի երկարությունը 28 սմ է։ 12սմ 16սմ
3 մաս+4մաս =28սմ

7մաս =28սմ

1մաս =28:4=7սմ
AC= 3մաս =3×4=12սմ

CB=4մաս =4×4=16 սմ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով