Մայրենի

  • Առաջադրանքների ստուգում
  • Ընթերցի՛ր Ղազարոս Աղայանի «Ծառերի գանգատը» և կատարի՛ր առաջադրանքները՝

«Ծառերի գանգատը»

Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ, ժամեր ու վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝ մանկիկ օրորում. քանոն են շինում՝ տետրակներ տողում, նավեր են շինում ՝ ծովի մեջ լողում… բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Ո՞վ չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղո՞ղը. և քանի՞ տեսակ կանաչ ու կարմիր, թուխ-թուխ ու սպիտակ. և այդ ամենը մարդիկ են ուտում… Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում: Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք…

  • Առաջադրանքներ․
  • Բառարանի օգնությամբ գտի՛ր սևով նշված բառերի բացատրությունները և սովորի՛ր։

անգութ-խղճի զգացումից զուրկ։,

գերան-փայտ։,

գոմ-Ընտանի անասուններ պահելու շենք կամ շենքի հատուկ մաս։

մարագ-Հարդ լցնելու և պահելու տեղ, հարդանոց։

լուծ-Ամուր փայտից սարքած երկար տափակավուն ձող, որ դնում են լծվող զույգ եզների պարանոցին և դրան միացնում արորը՝ գութանը ևն:

սամի-Լծի երկու ծայրերի զույգ անցքերից անցկացվող և եզան պարանոցը երկու կողմից գրկող փայտե զույգ ձողիկներից յուրաքանչյուրը:

սայլ-քառանիվ փայտաշեն բեռնատառ։,թուխ-Սևին տվող մուգ գույնի։

հանդ-արոտ

  • Գրի՛ր, թե ըստ տեքստի՝ ո՞ր ոլորտներում են օգտագործում փայտը։

մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում մեր գերաններից շինում են տներ

  • Ըստ քեզ՝ ինչո՞վ կարելի է փոխարինել փայտը։

Ապակով,պլաստիկով,կավով

  • Արդյո՞ք ծառերի գանգատը տեղին է։ Ինչո՞ւ։ այո որոհետև ծառը կդրում են, որ սարքեն։ Սեղան,աթոռ և այլ բաներ։
  • «Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք» վերնագրով փոքրիկ պատում գրիր, ընդգրկիր նաև ընտանիքիդ անդամներին՝ գրելով նաև նրանց մտքերը։

Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Ծառը շատ կարևոր է երկրագնդի և մարդու համար։ Այն մեր թթվածնի հիմնական պատասխանատուն է։ Երբ մենք փայտի պաշարներրը օգտագործում ենք, պետք է մտածել նաև լրացնելու մասին։ Եթե ամենքս մեկ ծառ տնկենք և խնայենք այն, հիասքանչ կլինի։ Փայտանյութը շատ կլինի օդը մաքուր, շուրջը գեղատեսիլ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով