Untitled

1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում: Բոլոր տեղանունները գրվում են մեծատառով։

Օրինակ
հույն — Հունաստան:

Հիվանդ — հիվանդանոց

ծաղիկ — ծաղկանոց

մուկ — մկաստան

հայ — Հայաստան

նիստ — նստարան

այբուբեն — այբենարան

դաս — դասարան

դպիր — դպրոց

դարբին — դարբնոց

հյուր — հյուրանոց

զոր(ք) — զորանոց

ռուս — Ռուսաստան

գործ — գործարան

բրուտ — բրուտանոց

կույս — կուսանոց

ուզբեկ — ՈՒզբեկիստան

հնդիկ — Հնդկաստան

թուփ- թփանոց

ծիրանի — ծիրանանոց

2. Տրված բառազույգերի արմատները տեղափոխելով՝ բաղադրյալ նոր բառեր ստացի´ր:

Օրինակ՝
բարեժպիտ, մանկամիտ — բարեմիտ, մանկաժպիտ:

ա) Ջրահարս, ծովանկար —  Ջրանկար, ծովահարս

բ) ժանգապատ, արծաթագույն — ժանգագույն, արծաթապատ

գ) հողմածին, ջրաղաց —  հողմաղաց, ջրածին

դ) զորագունդ, երկրամաս — երկրագունդ, զորամաս

3. Տրված բառերր բաղադրիչների բաժանի՛ր: Արմատներն ի՞նչ մասնիկով են կապվում:

Օրինակ՝
Գրատախտակ — գր(գիր) + ա + տախտակ:

Ձեռագիր — Ձեռ(ք) + ա + գիր

գեղանկար — գեղ — ա — նկար

շրջազգեստ — շրջ(շուրջ) + ա + զգեստ

սիրահոժար — սիր(սեր) + ա + հոժար

դեղնակտուց — դեղն(դեղին) + ա + կտուց

հոդակապ — հոդ + ա + կապ

4. Շարքի բոլոր բառերը, բացի մեկից, նայն ձևով են կազմված: Գտի´ր օրինաչափությանը չենթարկվող բառը:

ա) Հրաշամանուկ, հողագունդ, առևտուր, մեծահոգի, փրկագին:
բ) Ջրկիր, սեղանատամ, նախօրոք, դասաժամ, ձեռնտու:

5. Կետերի փոխարեն է, օ, ե,ո տառերից մեկը գրի´ր: Ուղղագրական բառարանի օգնությամբ ճշտի´ր այդ բառերի գրությունը:

Միջօրեի շոգից ու տոթից կարծես ամեն ինչ հալվել ու անէացել էր: Թվում էր, թե բացի օձերից ոչ մի կենդանի արարած չկա աշխարհում: Լավ էր, որ նախօրոք պատրաստվել էինք: Կեսօրվա տոթին մնում էինք մեր զով սենյակում, երեկոն անցկացնում էինք բացօթյա տաղավարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով