հազարատերևուկի 23 տեղեկություները

Վիրախոտ  բյուրտերևուկ, աստղածաղկազգիների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։

Տերևները փետրաձև կտրտված կամ ամբողջական են, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ կարմրավուն՝ խմբված վահանիկաձև ծաղկաբույլերում։

ՀՀ-ում հանդիպում է 9 տեսակ. նեղատերև, սեպատերև, ասպիրականման, սովորական, մանրածաղիկ, Բիբերշտեյնի, Վիլհելմի, խոզանավոր, դեղնավուն։

Աճում են բոլոր բարձունքային գոտիներում, առավել հաճախ՝ կիսաանապատներում, տափաստաններում, անտառներում, հացահատիկային ցանքերում։

Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 15-100 սմ։

Տերևները հերթադիր են, փետրաձև բաժանված կամ կտրտված։

Ծաղկաբույլը զամբյուղ է, արտաքին ծաղիկները՝ լեզվակավոր, սպիտակ, դեղին, վարդագույն կամ կարմրավուն, իգական, կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին, երկսեռ։

Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։

Պտուղը երկարավուն, թույլ եռակող կամ տափակ սերմիկ է։

Տարածված է գրեթե բոլոր մարզերում։

Աճում է թփուտներում, մարգագետիններում, խոտհարքներում, արոտավայրերում, գետահովիտներում, քարքարոտ լանջերին, աղբոտում ցանքերը։

Տեսակների մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, խեժ, վիտամիններ, թթուներ և այլն։

Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող, ախորժաբեր միջոց։

Մեղրատու է և գեղազարդիչ։

Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև հազարատերևուկը, որի տերևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը։

Հյութը և թուրմը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ։

Որոշ տեսակներ գեղազարդիչ են։

Նեղատերև հազարատերևուկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Բժշկական նպատակներով օգտագործում են դեղաբույսի վերգետնյա մասերը։

Բույսն օգտագործվում է որպես արնահոսությունը դադարեցնող (արգանդային, թոքային և թութքային) և արգանդային մկանունքի կծկումներն ուժեղացնող միջոց։

Հազարատերևուկի մեջ պարունակվող ախիլեին ալկալոիդը բարձրացնում է արյան մակարդելիությունը, սակայն բույսի պատրաստուկը չի գոյացնում արյան մակարդուկներ։

Հազարատերևուկի պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, ապավարակիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, քրտնաբեր ազդեցություն։

Այն կարող է թուլացնել աղիքի խիթերը, ավելացնել լեղու արտադրությունը, իջեցնել արյան ճնշումը, խթանել կերակրող մայրերի մոտ կաթի արտադրությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով