Մշուշների շղարշի տակ

Անգի՛ր սովորիր  Համո Սահյանի «Մշուշների շղարշի տակ…» բանաստեղծությունը:

Մշուշների շղարշի տակ

Աշնան խաշամն է խշխշում,

Քամու ձեռքերն անհամարձակ,

Ամպի փեշերն են քաշքշում:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու:

Ցերեկն էլ է ցրտից կծկվել,

Չէ, երևի ձյուն է գալու:

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բացատրի՛ր:

խաշամ-ծառից թափված աշնան տերևներ,փեշ-զգեստ քղանց,որոտալ-ուժգին ձայն արցակել, դղրդալ

2. Կանաչով նշված բառերի հոմանիշները գրի՛ր:

մշուշ-մառախուղ,մեգ   ,շղարշ-քող,վառշամակ    ,քամու-սյուկ,հողմ

3. Դո՛ւրս գրիր քեզ դուր եկած պատկերը:

Ամպը լեզուն կուլ է տվել,

Հնար չունի որոտալու

4. Կարդալիս՝

ա) ի՞նչ գույներ ես տեսնում դեղին կարմիր գազարագույն

բ)  ի՞նչ ձայներ ես լսում տերևների խշխշոց և քամու սուլոց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով