Խոսքի մասեր ածական, թվական

Ածական

Առարկայի հատկանիշ ցույց տվող բառերը ածականներն են: Օրինակ՝ ծանր բեռերկարավուն սենյականշահախնդիր ընկերություն:

Ածականները, ըստ իմաստի, լինում են որակական և հարաբերական:

Որակական ածական

Որակական ածականը ցույց է տալիս առարկայի որակը, որպիսությունը, հատկությունը, որը հատուկ է տվյալ առարկային։ Որակական ածականներն ունեն համեմատութան երեք աստիճան՝ դրականբաղդատականգերադրական։

  • Դրական աստիճանը ածականի ուղիղ ձևն է, որը ցույց է տալիս առարկայի հատկանիշն ինքնին՝ առանց համեմատելու այլ առարկաների հետ։

Օրինակ՝ լավ մարդ։

  • Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի ավել կամ պակաս լինելը նույն հատկանիշի նկատմամբ։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ավելի (առավելական բաղդատական), նվազ կամ պակաս (նվազական բաղդատական ) բառերը։ Օրինակ՝ ավելի լավ մարդ, պակաս լավ մարդ։

  • Գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի հատկանիշի գերազանց լինելը այլ առարկանների նույն հատկանիշից։

Կազմվում է ածականի դրական աստիճանին ավելացնելով ամենից բառը կամ ֊ամենա նախածանցը կամ էլ ֊(ա)գույն վերջածանցը։ Օրինակ՝ ամենից լավ մարդ, ամենալավ մարդ, լավագույն մարդ։

Հարաբերական ածական

Հարաբերական ածականը ցույց է տալիս ինչ֊որ մի առարկայի հատկանիշը մեկ այլ առարկայի հարաբերությամբ։

Հարաբերական ածականը ցույց է տալիս առարկայի՝

  • ինչից լինելը՝ բրոնզաձույլ արձան, կաշվե պայուսակ,
  • որ տեսակին պատկանելը՝ ավարտական դասարան,
  • ինչին կամ ում պատկանելը՝ հայրական տուն։

Թվական

Առարկաների թիվ, քանակ կամ թվային կարգ ցույց տվող բառերը կոչվում են թվականներ:

Թվականներն ըստ իմաստի լինում են՝ քանակական, կոտորակային,բաշխական և դասական:

1.Քանականան թվականները ցույց են տալիս առարկաների կոնկրետ թիվը, քանակը։ Սրանք կոչվում են նաև բացարձակ թվականներ։ Օրինակ՝ մեկհինգտասըհարյուր քսանմեկ։

2. Կոտորակային թվականները մատնանշում են ամբողջի մասերը։

Կոտորակային թվականները հաճախ գործածվում են մասբաժին ու նման բառերի կամ չափի միավորների հետ, օրինակ՝ մեկ երկրորդ մասըհինգ ութերորդ հեկտար և այլն։ Կոտորակային թվականները հաճախ գործածվում են գոյականաբար։ Այդ դեպքում նրանք պահանջում են սեռական հոլովով դրված լրացում, օրինակ՝ ուսանողների երկու երրորդը։

3.Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների բաշխումը որոշ թվային քանակով։

Բաշխական թվականները կազմվում են երկու եղանակով՝ ա) քանակական թվականներին ավելանում է ական ածանցը, օրինակ՝ երկուականտասնմեկական, բ) քանակական թվականների  կրկնությամբ, օրինակ՝ հինգհինգ։

4. Դասական թվականները կազմվում են քանակական թվականներից րորդերորդ ածանցների միջոցով, օրինակ՝ երկրորդհինգերորդ,…։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով