Իմ գարնանային հանգիստը Եգիպտոսում

Ես իմ ընտանիքի հետ մեկնել էի Եգիպոտոս հանգստանալու։ Առաջին տպավորությունս այն էր, որ այտեղ շատ տաք էր։ Ես այնտեղ առաջին անգամ տեսա ուղտ և նստեցի նրա վրա։ այտեղ կար մի քանի լողավազան՝ տաքացվող և սառը։ Մենք անբողջ օրը լողում էինք տաքացվող լողավազանում։ Եգիպտոսը գտնվում է Կարմիր ծովի ափին,Կարմիր ծովում գրեթե անհնար է խեղդվել, որովհետև այն շատ աղի է։ Մեզ օդանավակայանում դիմավորեց մեր գիտը՝ Յասերը։ Գիտի ուղեկցությամբ մենք ունեցանք մի քանի հետաքրքիր ճամփորդություն։ Գնացինք Հուրգադա քաղաք որտեղ տեսանք շատ հետաքրքիր վայրեր։ Հաջորդ ճամփորդությունը նավով ծովի վրա էր որտեղ հայրիկս և մայրիկս սուզվեցին ջրի տակ ,իսկ ես և եղբայրս լողացինք դիմակներով և ջրի տակ տեսանք շատ գեղեցիկ ձկներ, այնուհետև  մեզ տարան կղզի։ Ես շատ ուրախ եմ, որ իմ ընտանիքի հետ անցկացրեցինք անմոռանալի հանգիստ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով