Հրազդանի Մեծ կամուրջի մասին

Հրազդանի մեծ կամուրջ (Կամուրջ Հրազդան, ժողովրդական լեզվում՝ Կիևյան կամուրջ), կամարային կամուրջ Երևանում՝ Հրազդան գետի վրա։ Միացնում է Լենինգրադյան փողոցը Կիևյան փողոցին՝ Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները՝ ապահովելով քաղաքի կենտրոնի ու Հյուսիսային շրջանների կապը Աջափնյակի և Աշտարակի մայրուղու հետ։ Գործարկվել է 1956 թվականին[2]։

Երկաթբետոնե կոշտ ամրանավորմամբ կամարային թռիչքային կառուցվածք է՝ միջանցիկ վերթաղային կառուցվածքով։ Մոտեցումներն իրականացված են երկաթբետոնե հեծանային թռիչքային կառուցվածքներով։ Երկարությունը 375 մետր է, բարձրությունը՝ 60,5 մետր[2]։ Կառույցի ճարտարագետներն են Ա. Հովնանյան, Վ. Փինաջյան, Ն. Սլավինսկի, ճարտարապետ՝ Գրիգոր Աղաբաբյան[3][4]։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով